Շախմատի «Tata Steel» ավանդական մրցաշարի 2014 թվականի մեկնարկը տրվելու է հունվարի 10-ին: Սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով այս անգամ ավանդական երեքի փոխարեն կազմակերպվելու է գրոսմայստերական երկու մրցաշար, իսկ մասնակիցների թիվը կրճատվելու է մինչեւ 12-ի: «ChessVibes.com»-ը տեղեկացնում է նաեւ, որ մրցաշարն անցկացվելու է Վեյկ-ան-Զեե քաղաքից դուրս:
Գլխավոր` «A» խմբի, պայքարին մասնակցելու հրավեր ստացողների թվում է նաեւ Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցները լինելու են Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանանն, Բորիս Գելֆանդը,Սերգեյ Կարյակինը, Լենյեր Դոմինգեսը, Անիշ Գիրին, Արկադի Նայդիչը, Ուեսլի Սոն, Լյուկ վան Վելին, Ռիչարդ Ռապպորտը: 12-րդ մասնակցի անունն առայժմ հայտնի չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ