Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարգիս Գեւորգյան. «Այո՛ ես հայհոյել եմ ոստիկաններին, դրա համար կկրեմ իմ պատիժը»

Հոկտեմբեր 11,2013 13:38

Տիգրան Առաքելյանի գործով մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանն այսօր քրեական Վերաքննիչ դատարանում իր մեղադրական ճառում ասաց. «Ամբաստանյալները պնդում են, որ իրենք ոչինչ չեն կատարել, ուղղակի հալածյալներ են»: Նա ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանի վկայությունից հատված կարդաց, երբ ոստիկանները ասել են խուզարկություն ենք իրականացնում, իսկ ինքը ոստիկաններին ասել է՝ ներգրավեք մեզ՝ որպես ընթերակա: Ըստ մեղադրող դատախազի, ընթերակա ներգրավվելու իրավունք չունեին, դա չի բխում օրենքի պահանջներից: 

Տիգրան Առաքելյանը կատակով արձագանքեց՝ «Դե Արտակին պահեիք կալանքի տակ ի՞նձ ինչի եք պահել»: Տիգրան Առաքելյանը նաեւ բղավեց, որ «դուք ձեր ճառում փաստեցիք, որ գործում ոչ մի շուն էլ չի եղել»: Հիշեցնենք, որ տուժողները պատմում էին, որ վիճաբանությունը ոստիկանների եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ սկսվել է շան դնչկալի պատճառով, երբ ոստիկանները հորդորել են շան հետ զբոսնող քաղաքացուն դնչկալ կապել:

Նա նաեւ պնդեց, որ Անի Գեւորգյանի, Հայկ Գեւորգյանի վկայություններ սույն քրեական գործի հետ որեւէ առնչություն չունեին: Նրանք դատական նիստերի ընթացքում միջադեպն այնպես էին նկարագրել, որ այդ ամենը հակասում էր տուժող ոստիկանների պատմածներին:

Մեղադրող դատախազը ճառի վերջում հայտարարեց. «Գտնում եմ, որ առաջին ատյանի ակտը պետք է թողնել անփոփոխ: Գտնում եմ, որ ամբաստանյալին ներկայացված մեղադրանքը հիմնավորված է: Գտնում եմ, որ քանի որ Արտակ Կարապետյանի նկատմամբ կիրառելի է համաներման որոշումը, միջնորդում եմ նրան ազատել պատժից»:
Սարգիս Գեւորգյանը արձագանքեց մեղադրող դատախազի ճառին, որ ընթերակա ներգրավելու առաջարկը հիմք չի՝ մարդուն ծեծի ենթարկելու. «Այո, ես ոստիկանական բաժանմունքում հայհոյել եմ, հայհոյել եմ այն ոստիկաններին, որոնք Արտակին մտցրել էին սենյակ եւ ծեծի էին ենթարկում: Եթե դրա համար կա պատասխանատվության բաժին, ես կկրեմ իմ պատիժը: Բայց չեմ պատասխան տա այն բանի համար, ինչը չեմ արել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031