Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բուհի ռեկտորը՝ ընդդիմախոսներին. «Դա չէր սազում գրագետ մարդուն» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2013 13:13

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանն այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց, որ աշխատավարձերի փոփոխման հարցը քննարկվել է դեռեւս անցյալ տարի եւ զուր են իր ընդդիմախոսները դժգոհում, թե դա անակնկալի է բերել իրենց:

Նրա ասելով, օրինակ, ամբիոններում ոչ լսարանային ժամերը 20 տոկոս էին, բայց մի ամբիոնի վարիչ 50 տոկոսով էր բեռնված, իսկ ուրիշների բեռնվածությունն ավելի քիչ էր: «Ցավոք այսօր պոլիտեխնիկում նման պատկեր ունենք. 70 տոկոսը մրցույթով չեն անցել եւ տարին մեկ հրամանագրվում էին, օգոստոսի 30-ով ազատվում են: Կրճատվող հաստիքները նորմատիվային են, ես չեմ որոշում նորմաները, պետք է կրճատվեր 53 լաբորատորական եւ պրոֆեսորական 107 հաստիք»,-ասաց ռեկտորը: Նա հավելեց. «Շատ կուզենայի մեր եկամուտները լինեին այնքան, որ աշխատավարձերը չտարբերվեին անցյալ տարվանից: Ինչ վերաբերում է ուսման վարձերի բարձրացումից ստացված գումարին, այն ուղղվել է նոր տեխնոլոգիաների պահպանման եւ շահագործման ծախսերը հոգալուն»:

Հարցին՝ կա՞ն դասախոսներ, որոնց աշխատավարձերը բարձրացել են, Արա Ավետիսյանը պատասխանեց. «Ոմանց աշխատավարձերը, այո, բարձրացել են, բայց այդ մարդկանց թիվն ավելի քիչ է, քան նվազած աշխատավարձերով դասախոսներինը»:

Ինչ վերաբերում է ՀՊՃՀ արհմիութենական ժողովում իր ընդդիմախոսներին, Արա Ավետիսյանը հետեւյալ կարծիքի է. «Երեկվա պահվածքը չէր սազում գրագետ մարդուն, եթե հարցադրում ունի ամբիոնի վարիչը կամ դասախոսը՝ թող նախ բարձրացնեն ամբիոնում, գիտխորհրդում, ռեկտորատում, նոր գնահատականներ տան ու ստորագրահավաք անեն»:

Նա հավելեց. «Դասաբաշխումները արվում են մայիս-հունիս ամիսներին՝ կանխատեսելի թվերով, օգոստոսի վերջին տասնօրյակում պարզ է լինում վերջնական կոմպլեկտավորումը: Ամբողջ ծանրաբեռնվածությունը եւ որոշվում միջին արժեքը: Սեպտեմբերի առաջին օրով է լինում հրամանը, պատրաստվում աշխատանքային պայմանագրերը: Դրանք այս անգամ ուշացան, որովհետեւ, երբ ամբիոնները տեսան աշխատավարձերը., խնդրեցին թույլատրել ժամերի վերաբաշխումներ անել, թույլատրեցինք դա անել մինչեւ սեպտեմբերի տասնհինգը, դրանից հետո համաձայնագրերը պատրաստվեցին: Այնպես որ, մարդիկ աշխատավարձերի սահմանվելը իմացել են սեպտեմբերի մեկին»:

Տեխնիկական կազմին կրճատելու մասին էլ հայտնեց. «Երբ ես եկա պոլիտեխնիկ, 161 հավաքարար կար: Այժմ մրցույթով շահել է մի կազմակերպություն, որը պետք է մաքրություն ապահովի, արդյունքում տարեկան տնտեսում ենք 13 մլն դրամ: Նույնը արել ենք նաեւ անվտանգության աշխատակիցների հետ, պահակների թիվը 74 էր, միջին տարիքը 71: Նրանց էլ ենք կրճատել, ու 10 մլն դրամ ենք շահել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031