Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանի պաշտպանական ճառը. «Ազատության մեջ հայտնվելով՝ արդարություն չեմ գտնի»

Հոկտեմբեր 11,2013 13:04

Այսօր Քրեական վերաքննիչ դատարանում Տիգրան Առաքելյանի դատին պաշտպան Ստեփան Ոսկանյանն իր պաշտպանական ճառում վստահեցրեց, որ մեղադրանքը շինծու է: Նա կոչ արեց դադարեցնել Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ:

Տիգրան Առաքելյանն իր պաշտպանական ճառում հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ իմ ճառից է կախված այս դատավճիռը: Դատաքննության ընթացքում բազմիցս բարձրաձայնել եմ այդ մասին»:

Նա նշեց, որ միգուցե եղել են պահեր, երբ իրավիճակը դուրս է եկել հունից: Բայց դա եղել է համարժեք՝ անհիմն իրեն կալանավայրում պահելու պատճառով:

Ըստ Տիգրան Առաքելյանի, եթե տուժող Տիգրան Ավետիսյանի կոտրված քիթը կրկնակի փորձաքննության ենթարկվեր, ամեն ինչ պարզ կլիներ, որ նրա քիթը չի կոտրվել. «Լսել եմ, որ նա ինչ-որ նարկոտիկների համար նստած է: Չգիտեմ, բայց դատարանը նրա քիթը չտեսավ էլ: Ինձ ծանր մեղադրանք են առաջադրում նրա քթի համար, երբ չկա ռենտգենի ժապավենը: Դատարանը մեր այդ միջնորդությունը մերժելով՝ լուրջ կասկած հարուցեց, որ այս դատարանը միգուցե չուզեց մյուս դատարաններին անհարմար վիճակի մեջ դներ, որովհետեւ կբացահայտվեր ամեն ինչ: Սա՝ քթի մասով: Անդրադառնամ Ալիկ Սարգսյանին»:

Ըստ Տիգրան Առաքելյանի, երբ դատարանը մերժեց նրան դատարանի դահլիճ հրավիրելու իրենց միջնորդությունը, լուրջ բացթողում կատարեց. «Դա իմ մեղքը չի, որ վկան գալիս է, ասում է՝ չեմ հիշում: Դատաքննությունը էնքան եք երկարացրել…Ոնց հասկանում եմ՝ էս գործը մենակ հիշում են դատախազն ու դատարանը, ուրիշ ոչ մեկը չի հիշում: Եթե սա է դատը, եթե այսպիսի դատավարական պրոցեսից հետո պետք վճիռ լինի, ես սա չեմ համարում դատավարական պրոցես: Մենք խոսում ենք արդարադատության մասին, հասարակության մեջ արդարադատության վստահությունը բարձրացնելու մասին: Հասարակությունը պնդում է, որ մարդասպանը պետք է բանտում նստի՝ հայտնի դեպքով: Բայց նույն հասարակությունը, 27 ԶԼՄ-ներ պահանջում են, որ կալանքից ինձ ազատեն, ստորագրում են, որ ես քաղբանտարկյալ եմ, բայց դատարանը չի լսում հասարակությանը: Ես նույնիսկ վարչական իրավախախտում չեմ արել, բայց գտնվում եմ կալանքի տակ: Գոնե մի դրվագ, որն ապացուցված եք համարում, ներկայացրեք: Ես երկար կխոսեի, բայց ինձ թվում է՝ բոլորին պարզ է ինչ է կատարվում: Մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, ոչ ոք չգիտի, թե ով վաղը ինչով կզբաղվի: Ես կուզեմ այս գործի հանգուցալուծման մասին ժպիտով պատասխանեմ: Ես ուզում եմ արդարություն լինի: Ազատության մեջ հայտնվելով՝ արդարություն չեմ գտնի»:

Նա նշեց, որ դատախազին չի էլ ուզում անդրադառնա, նրա անունն անգամ չի ուզում տա:

Տիգրան Առաքելյանի ճառից հետո հնչեցին բուռն ծափողջույններ՝ «Սուպեր ելույթ էր, Տիգրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031