Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Թարխանյան. Օդանավակայանի հին մասնաշենքը երկար տարիներ բարձիթողի վիճակում է եղել

Հոկտեմբեր 11,2013 12:43

Հատված օդանավակայանի հին մասնաշենքի նախագծի համահեղինակ Արթուր Թարխանյանի դստեր՝ ճարտարապետ ԱՆԱՀԻՏ ԹԱՐԽԱՆՅԱՆԻ հարցազրույցից:

Այսօր ի՞նչ վիճակում է գտնվում օդանավակայանի հին մասնաշենքը: Արդյոք անկախ փորձագիտական ուսումնասիրություններ կատարվե՞լ են, եւ ի՞նչ գնահատական է տրվել:

-Մոտ ժամանակներս, եթե որեւէ մեկը չցանկանա վարձակալել շինությունը եւ կրկին այն ոտքի կանգնեցնել` մենք հարց ենք բարձրացնելու, որպեսզի կառավարությունը ուսումնասիրություն կատարի եւ գնահատի, թե ներկայիս վարձակալի անփույթ շահագործումից, ավելի ճիշտ՝ անտարբեր վերաբերմունքից հետո ի՞նչ վիճակում է գտնվում շենքը: Ընկերությունը օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործելուց հետո հինը փակի տակ է պահել, անհրաժեշտ ուշադրություն չի հատկացրել, իսկ անտերության մատնված ցանկացած շինություն վաղ թե ուշ շարքից դուրս կգա:
Դեռեւս ուսումնասիրություններ չեն կատարվել: Բայց անզեն աչքով երեւում է, որ շենքը երկար տարիներ բարձիթողի վիճակում է եղել: Բազալտե երեսպատումը ամբողջությամբ քանդված է, հատակը շարքից դուրս է եկել:
   –Ժամանակին օդանավակայանի հին մասնաշենքը ներառված էր պետության կողմից պահպանվող պատմամշակութային շինությունների ցանկում: Բայց հետագայում չգիտես ինչու այն դուրս մնաց այդ ցանկից: Ի՞նչ միտում էր դա հետապնդում:
   -Երբ 2000թ. կազմվեց պետության պահպանության տակ գտնվող շինությունների նոր ցանկը` շատ շինություններ այլեւս չընդգրկվեցին ցանկում: Դրսում մնաց նաեւ երիտասարդական պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը: Իսկ 2001թ. Էդուարդո Էռնեկյանի հետ պայմանագիր կնքվեց, որն արդեն այդ ժամանակ օդանավակայանը քանդելու հարց բարձրացրեց: Հավանաբար հենց այդ միտումն է եղել:
   –Այն ժամանակ ինչպե՞ս հնարավոր եղավ դիմակայել վարձակալի ցանկությանը:
   -2003թ. շինության նախագծի հեղինակները դատական հայց ներկայացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության դեմ` դատարանից պահանջելով թույլ չտալ շենքը հողին հավասարեցնել, ինչպես նաեւ` շինությունն անձեռնմխելի ճանաչել: Այն ժամանակ հայցվորները կարողացան դատը շահել:
Համաձայն 2003թ. ուժի մեջ մտած` Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի վճռի` «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին պարտավորեցվեց ճանաչել նախագծի հեղինակների՝ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Ժորժ Շեխլյանի եւ Լեւոն Չերկեզյանի անձնական ոչ գույքային իրավունքները շինության նկատմամբ:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031