Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Գեւորգյանը պաշտպանական ճառում հիշեց Ալիկ Սարգսյանի «հուզումնալից» ասուլիսը

Հոկտեմբեր 11,2013 12:34

Քիչ առաջ սկսվեց Տիգրան Առաքելյանի գործով դատավարությունը Վերաքննիչ քրեական դատարանում: Դատարանն անցել է վիճաբանությունների փուլին: Այս պահին իրենց ճառերն են ներկայացնում ամբաստանյալները:

Արտակ Կարապետյանը հրաժարվեց ճառից՝ հայտարարելով, որ բոլորին է հայտնի այս գործի քաղաքական դրդապատճառները, եւ նույնիսկ դատախազը չկարողացավ հորինել մի այնպիսի պատմություն, որը ապացուցվեր:

Սարգիս Գեւորգյանի խոսքերով՝ չնայած ամբողջ հասարակությունը միանգամայն հասկացել է, որ այս գործն ունի քաղաքական դրդապատճառներ՝ այս քրգործով դատավճիռ իրականացնելը որեւէ հիմք չունի: Ըստ նրա, դատարանների եւ ոստիկանության ապօրինի եւ հանցավոր գործունեությունն է սա ապացուցում: Նրանք ՀՀԿ-ի, իշխանության շահերի սպասարկման գործիք են:

Նա անդրադարձավ նաեւ գործում առկա խախտումներին, որոնք հնարավորություն կտան դատարանին ճիշտ վճիռ կայացնել. «Սկսենք Ալիկ Սարգսյանի հուզումնալից ասուլիսից: Նա ասում է, որ միջադեպում մեղավոր են ՀԱԿ ակտիվիստները: Ասուլիսում դեպքի մանրամասները ներկայացնելիս իրադարձությունները նկարագրում է՝ որպես ապացուցված ճշմարտություն: Նախկին ոստիկանապետը խախտել է անմեղության կանխավարկածը: Նա ազդեցություն է գործել նախաքննության վրա, հայտարարել է, որ ինքն է որոշել, թե ոստիկանների որ վերքերը նշվեն, որոնք՝ ոչ»:

Սարգիս Գեւորգյանն անդրադարձավ նաեւ Հրանտ Միրիջանյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը կեղծ ցուցմունք է տվել, իրեն ստիպել են:

Սարգիս Գեւորգյանը հայտարարեց, որ դատարանը կատարում է քաղաքական պատվեր, հակառակ դեպքում չէր մերժի հայտնի մարդկանց ստորագրություններով միջնորդությունը՝ փոխելու Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը:

Նա կոչ արեց դատավորին արդարացման դատավճիռ կայացնել, դրսեւորել առանձնահատուկ համարձակություն եւ կամք՝ հակառակվելու իրենց վերահսկողներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031