Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բուհի ռեկտոր. «Ես դեսպո՛տ չեմ, ժողովուրդ»

Հոկտեմբեր 11,2013 12:27

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) շուրջ 200 դասախոսներ ստորագրահավաք են սկսել` պահանջելով աշխատավարձերի վերանայում, կրճատված աշխատակիցների վերականգնում, ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականը:

Այսօր պարոն Ավետիսյանը «Հայելի» ակումբում խոսեց բուհի ներսում առաջացած խմորումների մասին: «Հարցը ո՞րտեղից է ծագել: Երեկվա արհմիության ժողովի քննարկումներից հետո բուհի ղեկավարությունն ի՞նչ եզրահանգումների եկավ: Բուհի արդյունավետ կազմակերպման հարցը դարձել է ամենօրյա, պակաս միջոցների պարագայում բուհը պետք է կարողանա լրջորեն հաշվել ամեն մի դրամի ավելի արդյունավետ ծախսը: Մուտքերը, կախված վճարովի համակարգով ընդունելության չափաքանակներից, հասարակության սոցիալական վիճակից, տեխնոլոգիական որոշ մասնագիտությունների ոչ այնքան պահանջված լինելուց, պետք է կարողանանք ճիշտ բաշխել, բարելավել գործիքակազմը եւ պրոֆեսորադասախոսական կազմի վճարումը նաեւ ապահովենք: Վարձատրության նոր համակարգի անցնելու հետ կապված անհամաձայնություն կա մեր բուհում, ոմանք նման խնդիր են դնում, թե ազնիվ է, որ վարձատրության նոր ձեւի ենք անցնում, բայց ազնիվ չէ, որ իրենց աշխատավարձը անցյալ տարվա համեմատ պակասի»,- իրավիճակը իր տեսանկյունից ներկայացրեց ռեկտորը:

Ապա հավելեց, որ յուրաքանչյուր տարի՝ ըստ ուսանողների թվի եւ այլ բաների, կազմվում են ուսումնական պլաններ՝ պարտադիր ժամաքանակով, որը փոփոխելի չէ: «Յուրաքանչյուր թեմայի հատկացվում է որքան դասախոսություն, որքան լաբորատոր, որքան կոնսուլտացիա, տարբեր բուհեր տարբեր կերպ են վերաբերվում վճարման սկզբունքին: Մենք տարբերակում ենք մտցրել՝ դասախոսության ժամն ավելի շատ պետք է արժենա, քան կոնսուլտացիան, գործնականն ավելի շատ պետք է վճարվի, քան ստուգարքը»,- պարզաբանեց Արա Ավետիսյանը:

Այս տարի, ըստ ռեկտորի, աշխատավարձը պակասել է շուրջ 6000 դրամով՝ կախված մուտքերից եւ ծանրաբեռնվածությունից: Նա նշում է, որ հաշվարկներ են ուղղվել, բերել կանոնական տեսքի, ու հետեւաբար մարդիկ ստանում են այնքան, որքան աշխատում են:

«Պրոֆեսորներից մեկն ինձ անվանել էր դեսպոտ, եթե այդպես լիներ, երեկվա մեր միջոցառումը չէր լինի, ուղղակի թույլ չէի դա: Ես դեսպոտ չեմ, ժողովուրդ»,- ժպտալով ասաց Արա Ավետիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031