Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի շենքերը քանդելու կամ վերաձեւելու անկոտրում ախորժակը չեն կարող չմտահոգել

Հոկտեմբեր 11,2013 12:12

«Զվարթնոցի» դեպքում էլ նույնն է ասվում՝ կառույցը հնացել է, վտանգավոր է դարձել եւ նման բաներ: Իսկ որ այն վարձակալած ընկերությունը պետք է հոգար այդ կառույցի պահպանման ու շահագործման ծախսերը, կարծես այնքան էլ չի շոշափվում:

Միանգամայն բնութագրական է, որ երբ պատգամավոր ու գործարար Սամվել Ալեքսանյանը հակադարձում է «Փակ շուկան» ավերելու մեղադրանքներին, շարունակ նշում է, թե նախքան իր կողմից այն ձեռք բերելը «կռիսանոց» էր, այսինքն՝ կեղտոտ, անխնամ ու անտեր մի վայր: Իսկ հիմա կուրծք են ծեծում, թե տեսեք՝ մաքուր է, ու առնետներ էլ չկան: Հա, բայց «Փակ շուկան» էլ չկա, իսկ եթե մարդիկ սուպերմարկետում չորսոտանի «կռիս» տեսնեն, այնտեղ այլեւս չեն մտնի, զուտ սանիտարահիգիենիկ նկատառումներից ելնելով:

Ու հարց է ծագում. իսկ եթե վաղը հանկարծ ինչ-որ մեկը աչք ունենա օպերայի շենքի վրա, ու ասեն, թե այն խարխլվել է: Կամ, ասենք, հանկարծ ու հանկարծ պարզվի, որ Մայր Հայաստան կոթողը կրող կառույցն է «մաշվել-հնացել»: Չէ՞ որ տարիներ առաջ, մարդկանց մի խումբ այդ կողմերում Երեւանի վրա «Նոյյան տապան» տնկելու ճարտարապետական ակնկալիքներ ուներ:

Հիմնավորումների նմանությունն ու զանազան մեծահարուստների, անհատների կամ ընկերությունների տնօրինմանը հանձնված հայտնի շենքերը քանդելու կամ վերաձեւելու անկոտրում ախորժակը չեն կարող չմտահոգել: Ի՞նչ է լինելու Երեւանում մի 10-15 տարի անց, ի՞նչ քաղաքաշինական միջավայր ու ճարտարապետական դիմագիծ: Էլիտար արկղաբա՞նդ (շուշաբանդի տարբերակ որպես): Պետք է վերջ տալ այս «հացկատակությանը»:

Է՛լ ավելի հետաքրքիր է, թե առհասարակ ո՞վ, ո՞ր պաշտոնյան կամ գերատեսչությունն է, որ պետք է հետեւի, որպեսզի սեփականատեր-վարձակալները զբաղվեն իրենց հանձնված շենք-շինությունների պահպանման ու պատշաճ շահագործման խնդիրներով: Տրամաբանորեն նման պետական հաստատություններ պետք է լինեն:

Եթե հուշարձան է, ապա դա մշակույթի նախարարության ստորաբաժանումը պետք է լինի, եթե ուղղակի չհուշարձանավորված գեղեցիկ կառույց է, ենթադրելի է, որ Երեւանի քաղաքապետարանի կամ քաղաքաշինության նախարարության ստորաբաժանումները պետք է այդ գործով զբաղվեն:

Գործն արդյունքով է երեւում: Ու դատելով նրանից, որ ժամանակ առ ժամանակ տարբեր հայտնի կառույցների գլխին կախվում է ավերվելու սպառնալիքը՝ խարխլված լինելու հիմնավորումներով, այս խնդրով արդյունավետ զբաղվողներ չկան:

Ու ստացվում է նաեւ, որ հասարակության ակտիվ, սեփական քաղաքի տեսքով ու ճակատագրով մտահոգ մարդիկ հրշեջների նման անընդհատ վազվզում են ժամանակ առ ժամանակ, իսկ վերջերս ավելի հաճախակի բռնկվող տարբեր քաղաքաշինական «հրդեհներ» մարելու: Առայժմ՝ փոփոխակի հաջողությամբ: Թեպետ այդ հաջողություններն էլ կասկածելի են:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031