Հատված Կորյուն Փիլոյանի հարցազրույցից:
– Ինչո՞ւ եք որոշել հեռանալ դատախազության համակարգից։
– Ինձ ոչ ոք չի առաջարկել հեռանալ, ինձ ոչ ոք անգամ ակնարկ չի արել, ես ինքս եմ որոշել, նույնիսկ գլխավոր դատախազն անակնկալի եկավ, որ ես նման ցանկություն հայտնեցի։
– Բայց ինչի՞ց է առաջացել այդ ցանկությունը, ինչ–որ խնդի՞ր կա։
– Չէ՛, բնավ։ Որեւէ խնդիր չկա, երբեք։ Ինձ շատ լավ եմ զգում, տրամադրությունս շատ բարձր է, ընկճված չեմ, հրաշալի տրամադրության մեջ եմ։
– Համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Գեւորգ Կոստանյանը, լինելով երիտասարդ, ցանկություն չունի աշխատել «հին» կադրերի հետ ու որոշել է «ազատվել» նրանցից։ Գուցե նա՞ է Ձեզ «հորդորել» դիմում գրել ու հեռանալ։
– Ես շատ վաղուց եմ ճանաչում Գեւորգ Կոստանյանին, մենք իրար հետ առնչվել ենք, որեւէ խնդիր երբեւէ չենք ունեցել, հիմա առավել եւս չունենք։ Նման բան չկա։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում