«Մեր փորձը բավականին հարուստ է եւ ուսանելի անդամ մյուս երկրների համար՝ դա էլեկտրոնային կառավարումն է: Մենք իրոք հպարտանալու տեղ ունենք եւ այս առումով բավականին առաջ ենք գնացել անդամ բոլոր երկրներից տարբեր ծրագրերու,՝ դա լինի էլեկտրոնային ռեգիստրը թե այլ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8-րդ նիստի ընթացքում քննարկվող հարցերին:
Հրայր Թովմասյանի խոսքով` երբ պատմում է, որ անցած տարվա ընթացքում գրանցված տասնյակ հազարավոր կազմակերպությունների վերագրանցումները բոլորը միասին, մեկ կազմակերպության գրանցման վրա իրենք ծախսել են ընդամենը 18 րոպե`դա բոլորի մոտ շոկ է առաջացնում. «Մենք պատրաստ ենք մեր փորձով կիսվել: Եվ ընդհանրապես դա կլինի Էլեկտրոնային ռեգիստր, էլեկտրոնային ԶԱԳՍ, էլեկտրոնային նոտար եւ ամբողջ փաստաթղթային շրջանառությունը էլեկտրոնային եղանակով իրականացնելու միջոց՝ մեր տեմպերն ավելի բարձր է, քան անդամ մյուս երկրների, եւ ես չեմ բացառում, որ կլինեն ծրագրերի վաճառք, ծրագրեր փոխանակում եւ այլն»:
Հրայր Թովմասյանը նաեւ տեղեկացրեց, որ նիստի ընթացքում հնչող հարցերը շատ տարբեր են, եւ ինքն այս ընթացքում հանդիպում է ունեցել Բելառուսի նախարարի հետ, իսկ այսօր կհանդիպի ՌԴ նախարարի հետ. Համագործակցության, աջակցության ձեւերը բավականին բազմաշերտ են, սկսած նրանից, որ մեր պետական ծառայողների ուսուցումը, վերապատրաստումը կազմակերպել ռուսաստանյան բուհերում, կամ հատուկ ուսումնական հաստատություններում ու սրա վերաբերյալ արդեն ունենք համաձայնագիր»,- ավելացրեց Հրայր Թովմասյանը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ