Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը որտեղ ասես կայացրել է հայոց պետականությունը

Հոկտեմբեր 11,2013 11:46

«Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը հայտարարել է, թե «Հայոց նախագահ Սերժ Սարգսյանը մեր մեծ ընտանիքի առաջնորդն է ու մեծագույն դերակատարություն է ունեցել հայոց պետականության կայացման մեջ, եւ ոչ միայն մեր հայրենիքում, այլ հատկապես Երկիր մոլորակի տարբեր անկյուններում»։

«ՉԻ» – Սերժ Սարգսյանը, փաստորեն, հայոց պետականություն է կայացրել Երկիր մոլորակի տարբեր անկյուններում, օրինակ՝ Պոլինեզյան կղզիներում, Բուրկինա-ֆասոյի սավաննաներում եւ այլուր։ Աշխատանքային այցով մի երկու օրով գնացել է, արագ-արագ հայոց պետականությունը կայացրել, եկել։ Մի երկու անգամ էլ, ասում են, Մոնտե-Կառլոյում է կայացրել, իսկ ընդհանրապես՝ հայոց պետականության կայացման առումով առաջատարը պետք է Բադեն-Բադենը լինի։ Չնայած «Հայոց նախագահն» ինքը հերքում է դա, բայց մեծ առաջնորդներն, ինչպես հայտնի է, միշտ էլ աչքի են ընկել բացառիկ համեստությամբ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031