Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը հույս հայտնեց, որ ԼՂՀ հարցի լուծման համար ներդրում կունենան

Հոկտեմբեր 11,2013 11:42

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8-րդ նիստը, որը ղեկավարում էր ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նիստի աշխատանքային լեզուն ռուսերենն էր, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը չէր խախտել «Լեզվի մասին» օրենքն ու ապահովել էր հայերեն թարգմանությունը:

Հրայր Թովմասյանի փոխանցմամբ`սա հերթական հանդիպում քննարկումն է եւ ամեն անգամ այն անցկացվում է անդամ երկրներից որեւէ մեկում: Այս անգամ հերթը Հայաստանինն էր:

Նիստի ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք գտնվում են արդարադատության նախարարությունների լիազորությունների ներքո եւ որոնք ընդհանուր են անդամ երկրների համար: «Որպես կանոն նախագահող երկիրն ունենում է նախապատվություն` հարցերի քննարկման շրջանակը որոշելու, եւ այս անգամ օգտվելով այդ առիթից՝ քննարկման առարկա ենք դարձրել մեզ համար կարեւոր երկու հարց, որոնցից մեկը չճանաչված պետությունների կողմից փաստաթղթերի ճանաչումն է անդամ երկրների կողմից: Մենք ունենք այդ խնդիրը ԼՂՀ –ի իշխանությունների կողմից տարբեր փաստաթղթերի տրման հետ կապված, որոնք հետագայում ներկայացվելու են անդամ երկրներ, դա կլինի ծննդյան վկայականներ, մահվան, ամուսնության եւ մի շարք այլ փաստաթղթեր, որոնք երբեմն խնդիրներ են առաջացնում այդ երկրների կողմից, թե ինչպես դրան վերաբերվել: Կքննարկվեն այս բոլոր հարցերը եւ առաջարկություն է ներկայացվել, որպեսզի ստեղծվի աշխատանքային խումբ, որը կմշակի համաձայնագիր, եւ որի ստորագրման պարագայում մենք մեզ համար կարեւոր այդ խնդիր կլուծենք: Կապ չունի, որ պետությունը ճանաչվել է թե ոչ, այնտեղ մարդիկ են ապրում, որոնք ունեն իրավունքներ, որոնք բնորոշ են մարդուն»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Ըստ նրա`եթե ՌԴ-ում, կամ Բելառուսում, կամ էլ անդամ որեւէ այլ երկրում եթե անձը ներկայացնում է իր ամուսնության վկայականը, նա այլ կերպ չի կարող ապացուցել, որ ամուսնացած է, քան եթե կլիներ այս պարագայում ԼՂՀ-ի կողմից տրված փաստաթուղթը. «Սա մենք իրոք կարեւորում ենք, մի գուցե մյուս խնդիրները ճանաչման հետ կապված սրանք այն պրոցեսներն են, որոնք ընդհանուր են, բայց մենք չպետք է տեղում նստենք եւ սպասենք, թե այդ պրոցեսներն ինչպես կընթանան: Ինչը որ հնարավոր է մեր նախարարության շրջանակներում` պետք է դա անենք»,- նշեց Հրայր Թովմասյանը՝ ավելացնելով, որ նմանատիպ քայլեր կատարվում են նաեւ ԿԳ նախարարության կողմից, դիպլոմների հետ կապված, այդ անդամ երկրներում:

Վերջում Հրայր Թովմասյանը հավելեց, որ եթե իրեն հաջողվի այդ խնդիրը լուծել, ապա նա կհամարի, որ արդարադատության նախարարությունը իր փոքրիկ ներդրումն է ունեցել ԼՂՀ-ի  խնդրի լուծման համար:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031