ՀՀ դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները: «Փաստինֆո»-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գագիկ Խաչիկյանը, ով մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը:
Իսկ նշված վարչության պետ նշանակվել է Արտակ Հարությունյանը` ազատվելով ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Ի դեպ նշենք, որ Ա.Հարությունյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է եւ վարչության պետի տեղակալ էր նշանակվել վերջերս:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում