Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Շատ սկզբունքային ընդդիմադիրներ այսօր հրաժարվել են ընդդիմություն լինելուց»

Հոկտեմբեր 11,2013 11:33

Հատված ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հարցազրույցից:

 – Դժվար չէ՞ տարանջատված պայքարել համախմբված իշխանական թիմի հետ։

– 2007-ին էլ ընդդիմությունը միասնական չէր, բայց երբ եկավ այն խարիզմատիկ լիդերը, որը կարողացավ համախմբել բոլորին (խոսքը Լևոն Տեր- Պետրոսյանի մասին է), համախմբումը կայացավ։ Ընդդիմությունը միավորվում է հատկապես նախագահական ընտրությունների շեմին, որովհետև այդ ժամանակ միասնական ճակատ ստեղծելն ամենակարևորն է, իսկ մինչ այդ ամեն մեկը փորձում է իր դերակատարությունն ընդդիմադիր դաշտում ավելի մեծացնել՝ ընդգծելով իր բացառիկությունը։

Այսինքն, պիտի սպասենք հերթական ընտրությունների՞ն, որ ընդդիմադիր ճամբարում համախմբում տեղի ունենա։

– Համախմբումն անհրաժեշտ է հատկապես հիմա, երբ մենք բազմաթիվ մարտահրավերների դիմակայելու խնդիր ունենք։ Առայժմ այդ համախմբումը մասամբ տեղի է ունենում ԱԺ-ում, ինչը, կարծում եմ, կտարածվի ընդհանուր քաղաքական դաշտում։

Բայց բոլորն էլ շատ լավ գիտեն, թե իշխանությունը որքան լավ է «աշխատում» նաև ընդդիմադիր դաշտի որոշ հատվածում, այսինքն` շատ սկզբունքային ընդդիմադիրներ այսօր հրաժարվել են ընդդիմություն լինելուց կամ հրապարակավ չեն հրաժարվել, սակայն իրենց գործողություններն այլ բան են հուշում՝ հակված են ավելի շատ իշխանության, քան ընդդիմության դաշտում աշխատելու։

Հայաստանում ընդդիմություն լինելը շատ ծանր փորձություն է։ Երբ մարդիկ ընդդիմադիր են, զրկված են աշխատանքից, ամեն հնար գործադրվում է, որ նրանց կոտրեն։ Իշխանության մեջ գտնվողներից որևիցե մեկը թող չփորձի հեգնախառն արտահայտվել ընդդիմության հասցեին, այլ մեկ տարի, զրկվելով ամեն ինչից, ընդդիմություն լինել։ Տեսնեմ՝ ինչքա՞ն կդիմանան։

2007-ից մինչև 2013-ի սկիզբը (սա կարճ ժամանակահատված չէ) շարժումը կար և բավականին դրական ներգործություն ունեցավ իշխանության կայացրած տարբեր որոշումների վրա։ Քաղաքական դաշտը միայն ուրախ պիտի լինի, եթե ընդդիմությունը հնարավորություն ունի ուժեղանալու, որովհետև, եթե չկան հակակշիռներ, իշխանությունն էլ ոչնչացման ենթակա է, քանի որ չի կարող իր որոշումները վերահսկել։ Հենց իշխանության շահերից է բխում Հայաստանի ընդդիմության հզորացմանը չխանգարելը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031