Նորմալ երկրում, երբ պետական պաշտոնյան հանդես գա ագրեսիվ, հիստերիկ, առանձնակի դաժանություն պարունակող եւ սպանություն քարոզող կոչերով, ապա նրան ոչ միայն կհեռացնեն զբաղեցրած պաշտոնից, այլեւ նվազագույնը՝ կձերբակալեն։ Սակայն խոսքը նորմալ երկրների մասին է, այլ ոչ «ապահով Հայաստանի», որտեղ իրենց անձեռնմխելիությունն են վայելում ՀՀԿ-ականները։
Նույն «ապահով Հայաստանում» սպորտի փոխնախարար, «Հայոց արծիվներ» կազմակերպության առաջնորդ, «հայոց գերագույն արծիվ» ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանը, ով համատեղության կարգով նաեւ «Ադոլֆ Հիտլերի հաջորդ վերածնունդն» է, «Երկիր»-ի հետ զրույցում ոչ միայն «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ» է անվանել Զարուհի Փոստանջյանին, այլեւ կոչ արել նրան խարույկի վրա կենդանի այրել ոչ թե որպես ժաննա Դ՚Արկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի։
Մեր երկրում փոխնախարարը նման կոչով հանդես եկավ, եւ ո՛չ իշխանության ներկայացուցիչները, ո՛չ էլ իրավապահներն այդ կապակցությամբ որեւէ գնահատական չհնչեցրին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Փաստորեն <> ասելով` ինքդ քեզ ես բնութագրում այ անհաջող, հոխորտում ես ու հետո արդարանում և մեղանչում…