Պաշտոնական փաստաթղթերով՝ Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանն ավելի շատ ոսկի ունի, քան ամբողջ Ռուսաստանի Դաշնությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը՝ հավելելով, որ բանկը խայտառակ բիզնես ծրագիր է կազմել:
«Ներկայացված բիզնես ծրագրով իբր Աշոտ Սուքիասյանը 10 հազար տոննա ոսկի ունի եւ 5 միլիոն 600 հազար կարատ էլ ադամանդ: Ես այսօր հանել եմ, թե ինչքան ոսկի ունի երկրագունդը. ընդամենը 161 տոննա»- ներկայացրեց Փայլակ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ օրինակ, Իտալիայի ոսկու պաշարը 7400 տոննա է, Ֆրանսիայինը՝ 2431, Չինաստանինը` 1454, Շվեյցարիայինը` 1040, Հնդկաստանինը` 946, իսկ Ռուսաստանինն ընդամենը 836 տոննա: Ստացվում է Աշոտ Սուքիասյանը ավելի մեծ ոսկու պաշարներ ունի, քան Ռուսաստանը: Սա աբսուրդ է»,- նշեց Փայլակ Հայրապետյանը՝ հավելելով, որ Աշոտ Սուքիասյանը իրականում ոչինչ էլ չունի, բայց կարողացել է նման կեղծ փաստաթուղթ ներկայացնել եւ դրա դիմաց գումար ստանալ բանկից:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Հարգելիս