Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը՝ Փակ շուկայի մասին. «Հուշարձանային շենքերի պահպանությունը հիմնականում մշակույթի նախարարությանն է»

Հոկտեմբեր 11,2013 10:32

Հատված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հարցազրույցից:

Պարոն Մարգարյան, ինչո՞ւ թույլ տվեցիք, որ Սամվել Ալեքսանյանը ոչնչացնի Փակ շուկան իբրեւ պատմամշակութային կոթող։

– Իմ կողմից, իմ լիազորության սահմաններում բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվել են, երկու անգամ վարչական արձանագրություն է կազմվել, մեկ անգամ հենց լրատվամիջոցների, եւ ամբողջ հետաքրքրվող մարդիկ տեսան, որ քանդման աշխատանքներ եղան, քանի որ դա միայն իմ գործառույթը չի, հուշարձանային շենքերի պահպանությունը հիմնականում մշակույթի նախարարությանն է…

Բայց մշակույթի նախարարությունը եւս մի քանի անգամ հայտարարել է, որ դա կոթող է եւ չպիտի քանդվի։

– Դե, նախարարությունը երեւի տարածել է։

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չկարողացաք Սամվել Ալեքսանյանի վրա։

– Իմ կարծիքով, հարցը կարողանալ կամ չկարողանալը չի ուղղակի, եթե մենք ձեւակերպում ենք հետեւյալը. մինչեւ զրոյական նիշն օրինական է, իսկ զրոյականից ներսը, որը պետք է հուշարձանների պահպանման համապատասխան ծառայությունը զբաղվեր, էդ վերանորոգման աշխատանքները պետք է կասեցնեին, գոնե մեր կողմից, քաղաքապետարանի ծառայության կողմից բոլոր քայլերը կատարվել են, վերցրեք-ուսումնասիրեք գործը՝ կտեսնեք։՛

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Դուք էլ հարց եք տալիս, չգիտեք ինչու չկարողացան

  2. Իմ կարծիքով հայկական ժողովրդական ասացվածքը չի կարելի հայհոյանք համարել:

    Էշից գարո՞ւն եք հարցնում…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031