Հոկտեմբերի 11-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 21-րդ կմ-ում՝ «Մագնում» գազալցակայանի տարածքում, այրվում է էլ. ենթակայան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.15-ին, մարվել՝ 04.55-ին: Այրվել են էլ. ենթակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը` 15 քմ և 1 տրանսֆորմատոր:
ԱԻՆ