Սուրբ Սահակ-Մեսրոպ հայկական առաքելական եկեղեցին, որը ամենահին հայկական եկեղեցին է Ռոդ Այլենդում և ամենահներից ԱՄՆ-ում, այս ամիս պատրաստվում է նշել 100-ամյակը, որը կսկսվի հոկտեմբերի 20-ին «Շուշի» պարային համույթի ներկայացմամբ: Գրում է «Պրովիդենսի ջուրնալ» պարբերականը:
Եկեղեցու քահանա Շնորհք Սուինն ասում է, որ խորհրդանշական է, որ «Շուշի»-ն
կատարում կունենա Ռոդ Այլդենում, քանի որ այդ նահանգն առաջինն էր ԱՄՆ-ում, որ ճանաչեց Ղարաբաղի անկախությունը:
Կանադահայ հովիվն ասում է, որ եկեղեցին ունի 450 հոգանոց խորհուրդ և մոտավորապես 4000 անդամ, այդ թվում ոչ միայն Հայաստանից, այլև Սիրիայից, Լիբանանին, Թուրքիայից, Եգիպտոսից, Կանադայից, Բաքվից, Ռուսաստանից և նույնիսկ «շիկահեր, կապուտաչյա» ամերիկացիներ:
Հիմնական միջոցառումը տեղի կունենա մյուս տարի հունիսի 14-15-ը, երբ ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը կայցելի եկեղեցի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ