Երեկ երեկոյան Վանաձորի կենտրոնական հանրախանութի մոտակայքում կնոջը դանակահարած եւ փախուստի դիմած տղամարդը ձերբակալվել է: Կնոջ հետ վիճաբանության ընթացքում նրա պարանոցին 2 անգամ դանակի հարված հասցնելուց հետո, 57- ամյա Լևոն Ա.-ն դեպքի վայրից փախչել, ավելի ուշ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն :
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
Aravot.am-ը դեպքի մանրամասներից հետաքրքրվեց նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից: Նա ասաց` տեղեկություններ չունի: «Դա ժողովրդական բանահյուսություն է, ժողովրդական խոսակցություն, ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց ու անջատեց հեռախոսը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ