Լրահոս
Օրվա լրահոսը

Վրեժ Զատիկյանը՝ մարդու մեջ կռվող երկու գայլերի մասին

Հոկտեմբեր 10,2013 15:59

ԱՄՆ քաղաքացի, քաղաքագետ Վրեժ Զատիկյանը սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում ունեցած իր ելույթում անդրադարձավ իր քեռու՝ Պարույր Հայրիկյանի «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» գրքին:

Զատիկյանի վկայությամբ՝ Հայրիկյանն իր գրքում նշել է, որ քաղաքակրթության զարգացումը ուղեկցվում է ոչ միայն ռասաների, կլանների, կրոնների, ազգերի, դասակարգերի մշակույթների, այլ նաեւ աշխարհի հանդեպ տարբեր ընկալումների բախումներով, եւ այդ բախումները կարելի է համարել նաեւ երկու տեսակ մարդկանց պայքար: Մի տեսակը նրանք են , ովքեր իրենց համարում են շատ արտոնյալ, որոնք պատրաստ են ամեն ինչ անել իրենց վատ նպատակները կենսագործելու համար: Մարդկանց մյուս տեսակը բոլոր մարդկանց համարում է Աստծո առաջ հավասար եւ պատրաստ է ամենայն հնարավոր միջոցներով պայքարել դրա իրականացման համար:

Զատիկյանը հայտարարեց , որ բախում է տեղի ունենում նաեւ յուրաքանչյուր մարդու մեջ, դա մարդու ներքին կատարելագործման ուղին է եւ ներկայացրեց հնդկացիների Չերոկի ցեղի մի առակ:

Ծեր առաջնորդը իր թոռնիկին սովորեցնում է կյանքի իմաստություն, իսկ թոռն այն պահին շատ զայրացած էր իր ընկերոջ վրա, ով նրա նկատմամբ անարդար էր վարվել: Առաջնորդը թոռանը պատմում է, որ ինքն էլ ժամանակին շատ վրդովվում էր նրանց դեմ, ովքեր անարդար ձեւով իրենց համար կյանքից մեծ բաժին էին վերցնում եւ այդ զայրանալու համար հիմա ինքը ափսոսում է: Առաջնորդն ասում է՝ ատելությունը հյուծում է ձեզ եւ դրա հետ միասին չի հարվածում ձեր թշնամուն: Դա նման է այն բանին, որ դու թույն ես ընդունում եւ ակնկալում ես, որ այն կսպանի թշնամուդ: Առաջնորդն ասում է, որ դրա դեմ ինքը պայքարել է երկար ժամանակ եւ հիմա էլ պայքարում է: Հնդկացի ծեր առաջնորդի խոսքերով՝ դա ծանր պատերազմ է իր մեջ գտնվող երկու գայլերի միջեւ: Մի գայլը նախանձն է, ագահությունը, ժլատությունը, թերարժեքության բարդույթը, փառասիրությունը, մյուսը՝ բարությունը, խաղաղությունը, սերը, հույսը, կարեկցանքը, բարյացակամությունը, համակրանքը, մեծահոգությունը, ճշմարտությունը եւ հավատը: Չերոկի առաջնորդը թոռանն ասում է՝ այդ պայքարն ընթանում է քո եւ բոլոր մարդկանց ներսում: Թոռը մտածելով հարցնում է՝ իսկ ո՞ր գայլն է ի վերջո հաղթում: Ծեր առաջնորդը հակիրճ եւ իմաստուն պատասխանում է՝ որ գայլին որ կերակրես:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031