Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը

Հոկտեմբեր 10,2013 13:01

Երեւան, 10 հոկտեմբերի, 2013թ.: Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2013-ի 
դրամահավաքի արդյունքում հավաքագրված միջոցները կուղղվեն Վարդենիս-
Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը: Սա կլինի Հիմնադրամի
գործունեության ընթացքում համահայկական ջանքերով կառուցված երրորդ
խոշոր ավտոճանապարհը /մոտ 116կմ/, որի կառուցումն ու բարեկարգումը մեծ
խթան կհանդիսանա մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական
կյանքի զարգացման համար: Այսօր դժվար է թերագնահատել մեկը մյուսին
հաջորդած «Գորիս-Ստեփանակերտ» եւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղիների
կարեւորությունն ու ազդեցությունը Հայաստանի եւ Արցախի տնտեսությունների
եւ դրանով պայմանավորված` բնակչության կենսամակարդակի վրա:
Այս ավտոմայրուղիները Հիմնադրամին հնարավորություն ընձեռեցին
արդյունավետ ձեւով եւ առավել կարճ ժամկետներում Լեռնային Ղարաμաղի
գյուղերում եւ քաղաքներում կյանքի կոչել կարեւորագույն ենթակառուցվածքներ.
կառուցվեցին եւ վերակառուցվեցին դպրոցներ, բուժհաստատություններ,
ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգեր, մշակութային
հաստատություններ եւ այլն:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն իսկ անհրաժեշտություն
դարձած այլընտրանքային ճանապարհ է, որն ուղիղ կապ է հաստատում
Հայաստանի եւ Արցախի հյուսիսային շրջանների միջեւ` զգալիորեն կրճատելով
այն տարածությունը, որն այսօր անցնում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղով:
Ճանապարհի գործարկումը կաշխուժացնի միջհամայնքային կապը (որն առ այսօր
հնարավոր էր միայն Բերձորի համայնքի միջոցով), ինչպես նաեւ նոր խթան
կհանդիսանա հարակից համայնքների բնակչության կյանքի պայմանների
բարելավման համար:

Ճանապարհի բարեկարգումը ենթադրում է ոչ միայն ասֆալտապատում,
այլեւ ճանապարհաշինության մի շարք չափորոշիչների ապահովում` ներառյալ
ճանապարհի ջրահեռացման, ձյունապաշտպան միջոցների, արգելափակոցների
ապահովում: Տեղ-տեղ առաջացած սողանքային երեւույթների եւ հնարավոր

հետեւանքների կանխարգելումը եւս խիստ կարեւոր է ճանապարհի անվտանգ
շահագործումն իրականացնելու համար, ինչի նպատակով ճանապարհի որոշ
հատվածներում կկառուցվեն հենապատեր, ափապաշտպան կառույցներ,
կկատարվեն քարաթափման աշխատանքներ: Կառուցման աշխատանքների
ավարտից հետո ճանապարհը կնշագծվի եւ կկահավորվի համապատասխան
նշաներով: Կառուցվող ճանապարհի վրա անհրաժեշտ կլինի վերանորոգել թվով
16 կամուրջ:

Ճանապարհի կառուցումն ու մշտական ավտոհաղորդակցությունն իր
ուղղակի ազդեցությունը կունենա ճանապարհից մինչեւ երկու տասնյակ կիլոմետր
հեռավորության վրա տարածվող համայնքների μնակիչների սոցիալ- տնտեսական
կյանքի վրա: Ճանապարհից մինչեւ 2-3կմ հեռավորության վրա ընկած
համայնքներն են Դրմμոնը, Կոճողուտը, Վերին Հոռաթաղը, Վաղուհասը, Հաթերքը,
Գետավանը, Չափարը, Խնկավանը, Չարեքթարը, Նոր Էրքեջը, Դադիվանքը, Նոր
գետաշենը, Քնարավանը, Եղեգնուտը: Շահառու համայնքների թվում կլինեն նաեւ
5կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքները, այդ թվում Քարվաճառի
շրջկենտրոնը, Նոր Ղարաչինար, Հարութագոմեր, Զարդախաչ, Համշակ, Չափնի,
Չինավան, Նոր Խարխապուր, Շիկքար, Նոր Բրաջուր, Եղցին, Զովք, Նոր
Վերնաշեն, Մշենի, Նոր Մանաշիդ գյուղերը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի μաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031