Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք մեր գինը գցել ենք

Հոկտեմբեր 10,2013 12:15

Ընկերներիցս մեկի խորհրդով կարդացի Շահան Նաթալիի «Թուրքերը եւ մենք» հոդվածը,  եւ նրանց, ովքեր դա չեն արել, նույնպես խորհուրդ  կտամ կարդալ: Հատկապես ինձ դուր եկավ հետեւյալ միտքը. «Վերցրեք որեւէ թերթ. հոն ի՛նչ գոհար խմբագիրներ չենք գտներ քաղաքական աշխարհի ճակատագիրը տնօրինող: Եվ ոչ խմբագիրը, ոչ ընթերցողը օր մը հարց կու տան. վերջապես ո՞վ կկարդա այդ հոդվածները: Պուանկարե՞ն, Մուսոլի՞նին, թե՞ Լոյդ Ջորջը կուզենք առաջնորդել մեր քաղաքական իմաստությամբ»: Գրված է 1928 թվականին, բայց, համաձայնեք, շատ արդիական է: Ես, մասնավորապես, հիշեցի մի մեկնաբանի, որը, ենթադրենք, Էրդողանի հասցեին թունդ մեղադրանքներ հնչեցնելուց հետո իր այդ դատողություններն ավարտում էր հետեւյալ հռետորական հարցով. «Բա եղա՞վ, պարոն Էրդողան»: Հավանաբար, մեկնաբանին թվում էր, թե Թուրքիայի վարչապետն այդ պահին լարված նստած է հեռուստացույցի մոտ եւ սպասում է, թե ինչ գնահատական է նրա գործունեությանը տալու հայ հրապարակախոսը:

Ինձ թվում է՝ Նաթալին ներկայացրել էր մեր քաղաքական մտքի կարեւորագույն արատներից մեկը. մեզ թվում է, որ մենք պետք է աշխարհին, նրա մեծերին, երկրների ղեկավարներին բացատրենք, թե որքան լավն ենք, արդար ենք, եւ որքան նենգ եւ գազան են մեր թշնամիները, եւ եթե մեծերն ու ղեկավարները դա հասկանան, ապա անպայման կսկսեն մեզ աջակցել: Այդ թյուր տեսակետը 1997 թվականին քննադատում էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Իրո՞ք նրանք (Ռուսաստանի իշխանությունները- Ա. Ա.) չեն հասկանում իրենց երկրի ստրատեգիական շահերը, Հայաստա՞նն է, որ պետք է հասկացնի նրանց, Ռուսաստանին դաս տվողները արդյոք իրենց ծիծաղելի վիճակի մեջ չե՞ն դնում՝ վարկաբեկելով հայի կերպարը, …եւ վերջապես, ինքնախաբեությամբ Ռուսաստանի կամ որեւէ այլ տերության խաղալիքը դառնալու մոլագարությունը դեռեւս որքա՞ն ժամանակ պետք լինի հայի կենսակերպը»:

Իսկապես, որեւէ մեկին խրատելու, համոզելու, քո կատարելությունը, բարեմասնությունները ի ցույց դնելու որեւէ անհրաժեշտություն չկա՝ յուրաքանչյուր պետություն՝ բարեկամ կամ ոչ բարեկամ, առավել եւս՝ յուրաքանչյուր գերտերություն կվճարի քեզ այն գինը, որը դու արժես: Այդ անվիճելի ճշմարտությունը կրկնելը  կարեւոր է դառնում այսօրվա «մաքսային-եվրոպական» բանավեճի ժամանակ: Խնդիրը, հետեւաբար, սեփական գինը բարձրացնելն է: Շահան Նաթալին դրա համար առաջարկում էր գործիքներ, որոնք այսօրվա աշխարհում, այս պատմական փուլում կիրառելի չեն: Այն գործիքները, որոնք մենք պետք է կիրառեինք անկախ պետության պարագայում, նպատակին հասան մի հարցում՝ Արցախի  ազատագրման: Ներքին քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում այդ առումով մենք պարծենալու բան չունենք: Մեր գործողություններով մենք մեր գինը գցել ենք:

…Իսկ աշխարհից արդարություն հայցելը պարզապես ծիծաղելի է: Ինչպես գրում էր Շահան Նաթալին՝ «քաղաքական կյանքի մեջ օրենքն է գերիշխողը, եւ մոռանանք արդարությունը: Որովհետեւ վերջապես արդարություն ասածն էլ հարաբերական մեկ բառ է. այն, ինչ արդար չէ մեզի համար, արդար է ուրիշին համար»:

 ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. David says:

    O FATHER ABRAM! WHAT THESE ???? ARE,
    WHOSE OWN HARD DEALINGS TEACHES THEM SUSPECT
    THE THOUGHTS OF OF OTHERS.

  2. Ալեքսանդր says:

    Երևի չհամաձայնեմ այն մտքին, որ գրածները չեն կարդացվում: Յուրաքանչյուր քիչ-թե շատ զարգացած երկրում ղեկավարությունը ծառայություն ունի, որը կարդում է և իրեն սեղմ ներկայացնում իր երկրին առնչվող ամեն ինչ: Չեմ էլ կասկածում, որ, օրինակ, “Առավոտը” մեծ ուշադրությամբ կարդացվում է Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում և Ռուսաստանում, և նույնիսկ ԱՄՆ-ում: Գուցե ոչ «Բա եղա՞վ, պարոն Էրդողան»- ը, բայց ցանկացած հոդվածի վերլուծությունը: Այնպես որ գրելը “չխանգարա”;

  3. Կարեն says:

    Գուցե եւ կարդում են, բայց ամեն մի երկիր ունի իր ազգային շահը։ Այդ շահը շատ ավելի բարձր է քան այնպիսի արտահայտություններ ինչպիսին են դարավոր բարեկամություն, ռազմավարական գործընկերություն, բարեկամ երկրներ ու նմանատիպ ձեւակերպումներ, որոնք ըստ էության իրենից ոչինչ չեն ներկայացնում։ Այնպես որ պետք չէ մեղադրել հզորներին, որոնց քաղաքականության հետուանքով մեր ձայնը մնում է անլսելի։

  4. Հայր Սերովբէ says:

    Կարծում եմ` գրել, արտահայտվել, վերլուծել պետք է, բայց ոչ թէ ինչ որ մեկին դաս տալու տարբերակով եւ կամ “Նամակ Ռուսաց թագավորին” տրամաբանությամբ, այլ մեզ հետ առնչված հարցերի մեկնաբանությամբ, մեր տեսակետը, մոտեցումներն ու դիրքորոշումը արտահայտելու նպատակադրությամբ: Թե չէ, բանից դուրս է գալիս, որ Հայաստանում էլ ոչինչ պիտի չգրվի, քանի որ նույն տրամաբանությամբ մեր իշխանությունները մեզնից լավ գիտեն, թե ո՞րն է ճիշտը եւ որը` սխալը:
    Առանց կասկածի տակ դնելու Նաթալիի միտքը, այնուհանդերձ մանավանդ ներկա մեր իրականության մեջ միշտ չէ որ “քաղաքական կյանքի մեջ օրենքն է գերիշխողը” (երանի այդպես լիներ), իսկ պետական-դիվանագիտական փոխհարաբերություններում շատ հազվադեպ է, որ օրենքն ու արդարությունն են գերիշխողը, այլ շատ հաճախ` շահը, շահը եւ դարձյալ շահը…

  5. Maxim says:

    Էստոնիայի երկրորդ նախագահ Լեննարդ Մերիի՝ ,,Առաջին նախագահ Կաստանտին Պյատսը երկիրը ղեկավարել է մինչև 1940 թ-ի օկուպացիան ՍՍՌՄ-ի կողմից,, ասածներից հաճախ է հիշվում
    հետևայալը՝ – մենք ամեն ինչ պետք է անենք հանուն մեր երկրի շահերի, բայց երբեք չոտնահարենք՝ բարոյական նորները:
    Մեր երկրի երկրորդ և երրորդ նախագահները երկրի շահերը տեսան բարոյական նորմերի ոտնահարման մեջ, և ստացվեց անբարոյական համակարգ, երբ Հայ մարդը եթե փող չունի, ապա ոչինչ չարժե իր հայրենիքում, այսինքն՝ անարժեք է, անկախ նրանից՝ թե՛ ինչ վաստակ ունի հայրենիքի առաջ: Սա աղետալի հիմնաքար է մեր երկրի ճակատագրին, որի ապացույցը՝ այսօրվա Հայաստանն է՝, թալան, արտագաղթ, անպատժելիություն, անհիմն վարկեր ցանկացած պայմանով,
    ընդերքի կողոպուտ՝, որ վերցրած պարտքերն էլ գալիք սերունդը իվիճակի չլինի ետ վերադարձնել՝ այսինքն արտագաղթի հիմնավոր պայմաններ: Եթե կան մանկամիտ մարդիք, որոնք կարծում են՝ մեր աղբը դուրս չհանելու մասին, ապա պետք է ասել, որ մեր աղբի մասին մեզնից լավ գիտեն դրսում, քան երկրի ներսում, քանի որ մեր աղբը որքան շատ, այնքան մեծ հնարավորություն՝ մեզ նրանց ոտքի տակ փալաս լինելու, ամենատարբեր առումներով;
    Հրեշավոր է մեր ժողովրդի հանցավոր անտարբերությունը, նրանց չգիտես ինչու 5-10 հազար դրամով ընտրություններ կոչված ինքնավածառքում՝ ավելին է քան հայրենիքը դնել կազինոյում: կոն:

    • Ruben says:

      Լեւոնի օրոք չկա՞ր թալան, արտագաղթ, անպատժելիություն, անհիմն վարկեր ցանկացած պայմանով, ընդերքի կողոպուտ՝, որ վերցրած պարտքերն էլ գալիք սերունդը իվիճակի չլինի ետ վերադարձնել՝ այսինքն արտագաղթի հիմնավոր պայմաններ, հը՞:

  6. Ruben says:

    Քաղաքական կյանքի մեջ, այսօր, «գրող»-ի գրած եւ տրամադրած օրենքն է գերիշխողը: «Աշխարհից» արդարություն հայցելը Հայի (իմ, մեր) արժանապատվությունից ցածր է եւ պարզապես «ծիծաղելի»:
    Գնացի օջախ վառեմ Նահապետ լեռան «ճըբըլին»:
    Դուք՝ կուսակցություններ, դրամաշնորհակերներ եւ նմանատիպեր, ներքեւը քյալլա տվեք: Ես ձեր…

  7. Վահան says:

    Լեւոնն էլ, Ռոբերտն էլ, Սերժն էլ նույն մարդիկն են ու Հայաստանում նույն մտածելակերպով նույն քաղաքականությունն է շարունակվում եթե ոչ դեռ խորհրդային տարիներից, ապա Լեւոնից սկսված հաստատ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031