Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է արել օֆշորում Հայաստանից մեկնած քննչական խումբը

Հոկտեմբեր 10,2013 11:47

Մեկ շաբաթ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ օֆշորի գործով Կիպրոս մեկնած քննչական խումբը վերադարձել է Հայաստան։ Թե ի՞նչ փուլում են այժմ գտնվում քննչական խմբի աշխատանքները, ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ քննչական խմբի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման ընթացքում «HELLENIC BANK PUBLIK COMPANY» բանկից   առգրավվել   են «ABS GLOBAL SERVICE», «WLISPERA HOLDINGS LIMITED» եւ «STR EMERALD LIMITED» ընկերությունների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ քաղվածքներ, հարցաքննվել են մի շարք անձինք։

Իսկ հարցին, թե ի՞նչ փուլում են գտնվում օֆշորի գործով Հայաստանի գլխավոր դատախազի՝ Կիպրոսի գլխավոր դատախազին փոխանցած միջնորդությունները իրավական օգնություն ցուցաբերելու մասին, ոստիկանությունից տեղեկացրել են. «Իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդության կատարման համար պահանջվող քննչական գործողությունների մեծածավալ եւ ժամանակատար լինելու պատճառով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմինների կողմից դեռեւս շարունակվում են համապատասխան գործողությունները միջնորդության ավարտման ուղղությամբ»: Նախաքննությունը շարունակվում Է։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031