Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ Շիրակի կառույցի ղեկավար. «Մեր պատգամավորական խմբից առանձնահատուկ պասիվի չեմ կարող առանձնացնել»

Հոկտեմբեր 09,2013 23:03

Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց, թե ինչո՞ւ այս մարզից ընտրված ՀՀԿ-ական պատգամավորները պասիվ են  խորհրդարանում, ելույթներ քիչ են ունենում, մարզին առնչվող խնդիրները չեն բարձրաձայնում խորհրդարանի ամբիոնից:

«Ես ինքս պատգամավորական աշխատանքին ծանոթ չեմ այն չափ, ինչ չափ պատգամավորները բնականաբար, բայց թե որպես քաղաքացի, մտավորական շատ լավ գիտեմ, որ պարտադիր  պայմանը խոսքով հնչեցնելը չէ, պարտադիրը աշխատելն է ընտրողների հետ, հանդիպելն է: Եվ ես ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր պատգամավորական խմբից առանձնահատուկ պասիվի չեմ կարող առանձնացնել: Իհարկե, ունեմ իմ հատուկ վերաբերմունքը, գնահատականը բոլորի նկատմամբ` հատ-հատ, որովհետև եթե իրենք շփվում են հասարակության տարբեր շերտերի, խավերի, ներկուսակցականների հետ, իրենց շփումների պարբերականությունը չի կարող համադրելի լինել իմ հետ, որովհետև ես ապրում, աշխատում եմ Գյումրիում: Կարող եմ դասակարգել, բայց վերապահումով եմ մոտենում, չեմ տալիս գնահատական, որովհետև դեռևս մեկ տարուց մի քիչ ավել ժամանակ է անցել, ժամանակ տանք ավելի ակտիվանալու: Ես բազմիցս նշել եմ, հիմա էլ ուրախությամբ պիտի նշեմ, լավ է` արդեն  մեր ընտրողները  պատկերացնում են, որ պատգամավորը պարտավոր չէ ասֆալտապատել կամ ցանկապատն անել կամ տանիք կառուցել, այլ պարտավոր է քաղաքական որոշումներին տալ էնպիսի ուղղորդում ու լուծումներ, որոնք տանեն ասֆալտապատմանը, տանիքի կառուցմանը և այլն»,-ասաց մեր զրուցակիցը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031