«Փակ շուկայի» դիմաց այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Ահարոնյանն իր «աստեղային» ժամն էր ապրում: Նա նույնպես ակցիայի մասնակից էր, բայց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցների շարքերից էր խոսում:
Ակցիայի ամենաթեժ պահին, նա մի բարձր տեղ գտավ իր համար ու վերեւից սկսեց իր հայտարարությունը:
«Մենք տեսել ենք հանրապետություններ, որտեղ ձեզ նման փորձել են գունավոր հեղափոխություններ անել, փորձել են տարբեր տեղեր դժգոհության ալիք բարձրացնել, բայց ձեզ չի հաջողվելու: Այս պայքարը ոչ թե Սամվել Ալեքսանյանի դեմ է, այլ Հայաստանի հանրապետության կործանման դեմ: Հեռացեք Հայաստանից»,- հրահանգեց Սոցիալիստական շարժման ղեկավար Ահարոնյանը:
Նրա դժգոհությունն ու պահանջը ուղղված էր «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամներին: Նա նաեւ նրանց զգուշացրեց. «Ձեզանից ոչ մեկ իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից, ձեզանից ոչ մեկ իրավունք չունի խոսել Երեւանի անունից»:
Կարդացեք նաև
Հավաքվածներն էլ միաբերան «այո» ու «Կեցցես» էին կանչում:
Նա նաեւ վստահեցրեց, որ Ալեքսանյանը լավ գործ է արել շուկան փրկելով. «Ես նաեւ շնորհակալություն կհայտնեմ Սամվել Ալեքսանյանին, եթե նա կարողանար ժամանակին երիտասարդական պալատը ներսից քանդեր, թող Yerevan City կոչվեր, բայց շենքը կանգուն մնար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ինչքան անուղեղ մարդ պետք է լինի, որ Երիտասարդականի, ու Փակ շուկայի տարբերությունը չզգա:
Դե ստրկամտությունը, ու ստորաքարշությունը սրանց համար նորմալ երևույթ է, հատկապես, որ լիքը
տաշտակի համը ընկած է բերանը: Մի՞ թե՛ սրանք էլ են իմ ազգը, և ազգի անունից ելույթ են ունենում:
Էս բացիլը որտեղից դուրս ընկավ…