Այսօր «Փակ շուկայի» դիմաց տեղի ունեցող ակցիային մասնակցում էր նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
«Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամներից մոտ մեկ ժամ շուտ շուկայի դիմաց հավաքված Ալեքսանյանի աջակիցները նրան գովասանքով էին դիմավորում, կանանցից մեկն էլ, ձեռքերը նրան պարզած հիանում էր. «Հրաշք է, մատաղդ լինեմ, ցավդ տանեմ»:
Սկզբում հավաքվածները չէին խոստովանում, որ Ալեքսանյանի հետ կապ ունեն կամ ակցիային մասնակցելու համար են հավաքվել: Ասում էին՝ կոլեկտիվի քեֆի են գնալու, դրա համար են եկել:
Սամվել Ալեքսանյանն էլ տարածքում շրջում էր, հետո արդեն շուկայի ներսում միջադեպ ունեցավ շուկայից առեւտուր անող քաղաքացիներից մեկի հետ, ով «ձայնը գլուխը» գցած բողոքում էր, որ շուկայի միրգը լավը չէ: Հետո նույն բողոքող կինը տեսախցիկից «հուշտ եղավ» եւ խոսքը փոխեց ու ասաց՝ ամեն ինչ կարգին է: Ալեքսանյանն էլ դժգոհում էր՝ «ի՞նչ ես շոու սարքում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այս էլ որերորդ անգամ, տարբեր ժամանակներում, տարբեր առիթներով Լֆիկն օգտագործում է օտարահունչ, իր համար դժվար արտաբերվող ՇՈՈՒ բառը:Տեսնես այդ բառի իրական իմաստը գիտի՞, թե՞ լաչառ կանանց սաստելու դեպքում է միայն օգտագործում:
Ստրուկը մեր մեջ լրիվ հասունացել է, սա է մեր նոր ձեռքբերումը: