Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի ընտրական շտաբի ղեկավար Ալի Ահմեդովը հայտարարել է, որ իրենց թեկնածուն հաղթել է նախագահական ընտրություններում: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը:
«Մենք կարող ենք բարձր ասել, որ Իլհամ Ալիևն ընտրվել է որպես Ադրբեջանի առաջիկա հինգ տարիների նախագահ», – ասել է Ահմեդովը:
Ըստ նրա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշ ժամանակ անց կհայտարարի ընտրության արդյունքները:
«Սակայն անցկացված exit-poll-երը ցույց են տալիս, որ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 83%-ը», – ասել Ահմեդովը՝ ավելացնելով, որ դա նշանակում է, որ երկրի ներկայիս ղեկավարը իր պաշտոնին կմնա ևս հինգ տարի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ