Ստորջրյա լողի աշխարհի 17-ակի, Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, որն աշխարհին հայտնի է նաեւ 1976 թվականին Երեւանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղեւորների կյանք փրկելով, Մոսկվայում երկրորդ անգամ է մասնակցել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի փոխանցավազքին: Նախորդ օրը ջահը նրա ձեռքում հանգչել էր:
Այս անգամ լեգենդար մարզիկը ջահը տարել է Վոլխոնկի եւ Լենիվկի փողոցների հատման կետից մինչեւ «Բոլշոյ Կամեննի Մոստ»: Շավարշ Կարապետյանը РБК-ի թղթակցին հայտարարել է. «Ժամանակին շատ էի ցանկանում մասնակցել օլիմպիական խաղերին: Չստացվեց: Սակայն այսպես ինձ օլիմպիական խաղերի մասնակից դառնալու բացառիկ հնարավորություն ընձեռվեց»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ