Այսօր «Մեդիա կենտրոնում» Բունդեսթագի անդամ Վոլֆգանգ Բյորնզենը (Բյոնստրուպ) եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը խոսեցին Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակային ծրագրի մասին: Թե ինչ է այն իրենից ներկայացնում՝ Վոլֆգանգ Բյորնզենը մանրամասնեց, որ կրթաթոշակի նախապայմաններն են գերմաներենի իմացությունը, բարձրագույն ուսումնական հաստատության վկայականն ու ցանկությունը. «Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները հաճույքով են աշխատում Հայաստանից եկած կրթաթոշակակիրների հետ, ովքեր նաեւ հիանալի դեսպաններ են` իրենց երկիրը ներկայացնող»,- ասաց Վոլֆգանգ Բյորնզեն հավելելով, որ Բունդեսթագի նախագահ պարոն Լամերտը մի քանի օր առաջ Ժնեւում հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի հետ, ով հրավիրել է նրան այցելել Հայաստան:
Ռայներ Մորելն էլ գտնում է, որ այս կրթաթոշակները հետաքրքիր են հատկապես այն պատճառով, որ այն բոլորովին այլ կատեգորիա է`«Խոսքը գնում է պառլամենտարիզմի, խորհրդարանական ավանդույթների մասին»: Ռայներ Մորելը իր խոսքում ասաց, որ կարեւորում է խորհրդարանական կրթաթոշակների ժողովրդավարական ուղղվածությունը:
Վոլֆգանգ Բյորնզենն էլ ավելացրեց, որ իրենք շատ ուշադիր հետեւում ենք նախկին կրթաթոշակակիրների կարիերային` հետագայում նրանց հրավիրում են նաեւ այլ միջոցառումների:
«Մենք ՀՀ խորհրդարանի հետ անմիջական կապի մեջ ենք եւ աշխատում ենք այնպես անել, որ ծրագիրը եւ կրթաթոշակակիրները լինեն Հայաստանի Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում: Ակնկալում ենք նաեւ, որ տվյալ երկրի, օրինակ` Հայաստանի ԱԺ նախագահը, դառնա կրթաթոշակի համահովանավոր», – նման ցանկություն հայտնեց Վոլֆգանգ Բյորնզենը,
Կարդացեք նաև
վերջում ներկայացնելով նաեւ իր հեղինակած գիրքը` պառլամենտարիզմի, պառլամենտական առօրյայի մասին, որը ներառում է նաեւ մի գլուխ ՀՀ խորհրդարանի մասին ու թարգմանված է հայերեն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ