«Պրոգնոզ» սոցիոլոգիական կենտրոնը երեկոյան հայտարարել է 125 ընտրատեղամասերի Ադրբեջանի նախագահական ընտրությունների exit-poll-ի արդյունքները: Հայտնում է «Կոնտակտ» լրատվականը:
Ըստ «Պրոգնոզ»-ի (Прогноз) արդյունքների, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 83%-ը:
Միակ ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի օգտին՝ 8,2%-ը: Երրորդ տեղում է Իգբալ Ահազադեն 2%-ով: Մյուս թեկնածուները 1%-ից ցածր են հավաքել:
«Կոնտակտ»-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել անկախ հ/կ-ներին exit-poll անցկացնել՝ պատճառաբանելով, որ չեն վստահում սոցիոլոգիական այդ ծառայությունների տվյալներին: Exit-poll-ի թույլտվություն ունեն իշխանությանը կից երեք կազմակերպություններ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ