Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ օրերս սպանել են Գյումրու Ավզնոց թաղամասի 30-ամյա մի երիտասարդի:
Այս լուրը ճշտելու նպատակով Aravot.am-ը դիմեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանին, ով տեղեկացրեց. «Մեզ մոտ կա հետևյալը. Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհին վրաերթ է տեղի ունեցել. անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել Դավիթ Մխիթարյանին ու Հովհաննես Խաչատրյանին: 1983 թվականին ծնված, Գյումրու Ավզնոց թաղամասի բնակիչ Հովհաննես Խաչատրյանը երկու օր առաջ մահացել է Երևանում` հիվանդանոցում: Դատախազի հանձնարարությամբ փորձաքննություն է նշանակվել Երևանում. ըստ նախնական տվյալների նրա մահվան պատճառ հանդիսացած վնասվածքները կասկածելի են`որպես վրաերթի հետևանքով առաջացած վնասվածքներ: Փորձաքննությամբ ստուգվում է տվյալ անձի այլ վայրում վնասվածքներ ստանալու կասկածը: Այժմ վարույթ իրականացնող մարմինը սպասում է դատաբժշկական փորձաքննության վերջնական տվյալներին»:
Դատախազը նշեց նաև, որ այս գործը իր անմիջական հսկողության տակ է, այս պահին շատ հանգամանքներ են ստուգվում, կան հիմնավոր կասկածներ, որ վնասվածքները վրաերթի հետևանքով չեն: Նա ասաց, որ վաղը նոր մանրամասներ կհայտնի այս գործի կապակցությամբ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մենք էլ ենք լսել այդ տեղեկությունները, այդ տղային ասում են սպանել է ավտոկայանի տնօրենի Կռիս Հովոյի որդին՝պատգամավոր Մարտուն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Քեռու որդին՝ծեծելով սպանել է Laqi ակումբի մոտ:էդ մահացած տղուն ասում են 3 օր առաջ են թաղել