Այսօր «Փակ շուկայի» դիմաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակից կանանցից մեկը Ալեքսանյանի սրբության մասին էր պատմում:
Սվետլանա Դավթյանի խոսքով. «Սամվել Ալեքսանյանը ուրիշների նման ցուցամոլ չի, որ մի բան չեն անում ու տեսախցիկներ են ուզում, որ նկարեն՝ էս ինչը նվիրեցինք էս մարդուն: Բայց չգիտեն՝ ինչքան լավ բաներ է արել Ալեքսանյանը բոլոր ժողովրդի համար: Նրան կարելի է դասել սրբերի շարքին, որովհետեւ ցուցամոլ չի, շահամոլ չի»:
Դավթյանը պնդեց, որ Ալեքսանյանը սրբերի նման չարչարվել է. «Իմ աչքով եմ տեսել, թե ոնց էր բանվորների հետ բանվորություն անում, էն խոլերանոցում: Ինքը մտել էր նկուղները ու չարչարվում էր, երբ փտած խողովակները հանում էին»:
Նա նաեւ ասաց, որ բոլոր սրբերից սուրբ է համարում Ալեքսանյանին, իսկ «Փակ շուկան» էլ իր համար եկեղեցի է, սրբատեղի, ու չի բացառվում, որ այնտեղ մոմեր էլ վառեն:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութերում
Ապրես Արփի ջան…
Տիկին Սվետլանա Դավթյանը շատ հեռու չէ իրականությունից,-Սամվել Ալեքսանյանը շատ համապատասխանում է այն չափանիշներին, որոնցով Հայաստանում սրբացման սկզբնական շրջանում սրբացրել են մարդկանց… Ավանդական արժեհամակարգի ջարդի միջոցով՝ նորի ներդրում, այդ ճանապարհի անցում՝ իշխանության ուղղակի աջակցությամբ, նոր արժեահամակարգի ներդրման գլխավոր նպատակը՝ սեփական եկամուտների և կալվածների մաքսիմալ ընդարձակում, սեփական անձի և եկամուտների պաշտպանության աննախադեպ միջոցներ… Միայն թե Հայաստանի առաջին բոլոր սրբերը սպանվել են… Աստված հեռու տանի, իհարկե, բայց լավ կլինի պատմությունն իմանալ:
Իհարկե Լֆիկ Սամոն սուրբ է: Միայն թե նրա աստվածը ՓՈՂ-ն է և նա բոլոր տանջանքները լուռ կրում է հանուն իր աստծու:
Խեղճ Լֆիկը ամեն երեկո ,,Արմենիկում,, է խմում,որ մեջքին հանկարծ սրբի թևեր չաճեն…
Ողբամ քեզ Հայրենիք,որ սրբերիդ թեքնածուն եկեղեցու դռները հավատացյալների առաջ փակող Լֆիկ Սամոն է…
Ես միանգամայն համամիտ եմ՝ Սվետլանա Դավթյանի հետ, որ Սամվել Ալեքսանյանին պետք է
դասել Հայ սրբերի շարքը, քանի որ նա Փակ շուկայի նկուղում կոյուղի փտած խողովակներն էր
հանում: ,,Հարց է առաջանում, թե Սվետլանա, իսկ դու նկուղում ինչ էիր անում, որ այդ ամենը քո աչքով ես տեսել, թեպետ դա այնքան էլ կարևոր չէ,,: Ավելի կարևոր է, որ իրոք, եթե Սամվել Ալեքսանյանին համեմատենք օրենքով սրբերի հետ, օրինակ՝ Կճոյանի, Եզրասի ,,Գարեգին Բ-ի եղբոր,
որը 1996 թ-ին Էստոնիայի մայրաքաքաք՝Տալլիննում Հայկական եկեղեցու բացման արարողության
գիշերը հայտնվել էր գիշերային կլուբում և նկարվել կիսամերկ կանանց հետ, որը ֆիկսել էր,՝ իր ամսագրում՝ տեղի դեղին լրատվությունը, թեպետ նույն օրը բոլոր կրպակներից հավաքվեց, բայց կարծում եմ կարելի է գոնե մի օրինակ արխիվներից գտնել,,: Գարեգին Բ-ի մասին խոսելն ավելորդ է ,,միայն նրա ծայրագույն կցորդի փոխարեն, պետք է կոչել անծայրածիր,,
քանի որ, նրա մասին շատ բան է ասել համացանցով Արա Մանուկյանը՝ Լոսից: Տեսնում ենք, որ վերջում մնում է երկու թեքնածու՝ Կճոյանն ու Սամվել Ալեքսանյանը: Կճոյանն էլ իրեն օֆշորային գործի վրա վառեց, այնպես որ ինչպես ման ենք գալիս մնում է, մեր հերոսը:
Նա բացի կոյուղի փտած խողովակները հանելուց, ևս ունի մի շարգ առավելություններ: Նախ կարող է ցանկացած եկեղեցու դռները փակել տալ, և իր կանոններով, անցկացնել՝ կնունք, ծնունդ, խորովածով, քյաբաբով, տաշիով, տուշիով: Երկրորդը՝ անում է շատ բարեգործություններ, և որքան ժողովուրդը աղքատ, այնքան բարեգործությունները՝ ակնհայտ: Երրորդ՝ համացանցում արդեն կա նրա սրբապատկերի օրինակը, որը իրեն շատ սազում է: Չորրորդ՝ ունի շատ փող, մեծ հեղինակություն թաղի խուժանի մոտ, և տեղն ընկած տեղը կարող է բանակ էլ հանի ժողովրդի դեմ:
Հինգերորդը՝ որ արդեն ունի անուն, որ որևէ մեկին ներկայացնելու կարիք չի լինի, միայն մնում է անվան սկզբից սուրբ բառը ավելացնել, և կդառնա՝ ՍՈՒՐԲ ԼՖԻԿ:
մարմինը փշաքաղվում ա հա, որ լֆիկին տեսնում ա, սիրտն էլ ուժեղ խփում ա:)))))
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս կինը իսկապես հավատում է իր ասածին։
Տիկին սվետլանային խորհուրդ` դիմեք ձեր սիրելի կաթողիկոսին , թող լֆիկին համապատասխան եկեղեցական ծես ասեմ, թե օրենք ասեմ, կարգով, հերթով, ջերգով սրբադասեն, կամ էլ դուք լֆյատաներով գումար հավաքեք լֆոյի անունով մի հատ լֆեկեղեցի կառուցեք, մոմ վառեք, աղոթք արեք`հայր մեր լֆիկ, որ սիթիում ես, սուրբ եղիցի անուն քո, եկեսցե բդեշխություն քո,եղիցին կամք քո, տուր մեզ այսօր 3 հատ լավաշ հանապազօրյա, մի տանիր զմեզ /թե տանի?/ ի ակցիա ակտիվիստների դեմ, այլ փրկեա զմեզ , էսքանով բավարարվեք: