Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար թատրոնում աշխատելը պայքար է».Նազգոլ Նադերյան

Հոկտեմբեր 09,2013 18:22

«Հայֆեստ-2013» 11-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի հոկտեմբերի 4-8-ը անցկացրեց իրանական ծրագիր: Երևանի երկու՝ Կամերային և Փոքր թատրոններում բեմադրվել է իրանական թատերախմբի հինգ ներկայացում:

«Այս տարի իրանցի դերասանները խաղացել են լեփ-լեցուն դահլիճներում: Հայ հանդիսատեսը նրանց ջերմությամբ է ընդունել»,-այսօր այս մասին Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում ասաց իրանական ներկայացումների համակարգող Ալբերտ Բեգիջանյանը` կարեւորելով դրանց ցուցադրությունը Հայաստանում:

Դրամատուրգ Դարիուշ Մուադաբիյանն էլ հավելեց, որ այս տարի հիմնականում երիտասարդներն են հանդես եկել իրենց ներկայացումներով, եւ երազում է, որ մյուս տարի «Հայֆեստին» իր եւ  իմ սերնդի հայացքները ներկայացնի. «Այս փառատոնը տարբերվում է մյուսներից նրանով, որ այստեղ պարզություն կա. այն, ինչը չեմ տեսել այլ փառատոներում: Շատ ուրախ եմ իրանցի երիտասարդների համար, քանի որ փառատոնը հնարավորություն է տալիս էլ ավելի զարգանալու»:

Դարիուշն առաջին անգամ է լինում Երեւանում, թեեւ ունի շատ ընկերներ թատրոնում, որոնց հետ աշխատել է: Արդեն երկրորդ օրն է լուսացնում Երեւանում:

Վերջինիս խոսքով`երբեք որեւէ պետական պաշտոնում չի եղել: «Եթե դուք պատկանում ես ինչ-որ պետական կառավարությանը, ուրեմն ձեզ ինչ-որ կաղապարների մեջ եք դնում»,-ասաց նա` նշելով, որ երկար տարիներ ապրել է Եվրոպայում և Իրան վերադառնալով՝ իմացել, որ դժվար է լինելու: Ըստ նրա՝ եթե երկրում սահմանափակումներ չլինեին, արվեստն այդտեղ գործ չէր ունենա, արվեստը գալիս է սահմանափակումները կոտրելու: «Միակ մեր զենքը մեր աշխատանքն է: Ամեն ձեւով եւ ամեն ռեժիմի պայմաններում մենք պետք է շարունակենք աշխատել»,-ընդգծեց դրամատուրգը:

Դերասանուհի Նազգոլ Նադերյանի փոխանցմամբ`իրեն ավելի շատ նեղացնում է այն, որ ինքն աշխատանքով ապահովված չէ, եւ իր աշխատանքով ինքը չի կարող վաղվա օրն ապահովել. «Իրանում կրոնական հարցերի կողքին թատրոնը չէր կարող զարգանալ: Թատրոնը հակասությունների մեջ է գտնվում: Մեզ համար թատրոնում աշխատելը պայքար է, եւ չենք մտածում, թե վաղն ինչ կլինի: Սահմանափակումների մեջ պայքարում ենք, մինչև կարողանանք ինչ-որ տեղ կոտրել այդ սառույցը»,-ասաց դերասանուհին:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031