Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԼՀ ռեկտորը` ԽՍՀՄ վերադարձի մասին. «Նույն գետը երկրորդ անգամ մտնել չես կարող» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2013 17:32

«Ինչպես մեծ փիլիսոփաներն են ասում, նույն գետը երկրորդ անգամ մտնել չես կարող»,-Aravot.am-ի հարցին`արդյոք մտավախություն չկա՞, որ Մաքսային միության անդամակցմամբ, Եվրասիական միության ստեղծմամբ վերադարձ է կատարվելու Խորհրդային Միություն, երբ ռուսերենն ուներ արտահայտված գերակայություն, այսպես պատասխանեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր (ԵՊԼՀ) Գայանե Գասպարյանը:

Նա վստահեցրեց, որ նման մտավախություն չունի ու մանրամասնեց. «ՀՀ-ն այսօր այն փուլում է գտնվում, որ նման միություն մտնելով հանդերձ` չի ապրի նախկին Խորհրդային Միության իրականությամբ: Այս միության ստեղծումն էլ նպատակ չունի վերականգնելու Խորհրդային Միության տնտեսական, քաղաքական, մշակութային ավանդույթները: Սա մի միություն է, որն անհրաժեշտ է մեզ բոլորիս, քանի որ եվրասիական այս ուղղությունում գտնվող թևը երևի կարիք ունի համագործակցության այն ուղղության հետ, որն առաջարկում է Եվրասիական միությունը»:

Մեր դիտարկմանը, արդյոք օտարալեզու դպրոցների վերաբացման մասին նախաձեռնությունը չի՞ հանգեցնում վերոնշյալ մտահոգությանը, որ ռուսերենը կարող է դառնալ ասենք երկրորդ պետական լեզու, ունենա արտահայտված գերակայություն, ԵՊԼՀ ռեկտորն այսպես արձագանքեց. «Չի կարող այդպիսի բան լինել: Նույնիսկ մեր սերունդը, որ մեծացել է ռուսական կրթությամբ, ռուսերեն լեզվով ու մշակույթով, այսօր արդեն դուրս է եկել ռուսերենի, այսպես կոչված, ծանրությունից: Մենք մեր հայերենն ունենք, մեր պետական լեզուն, առաջին և հիմնական լեզուն հայերենն է: Իսկ ռուսերենը մեզ երբեք չի խանգարել, այլ մեզ օգնել է: Հետո, ինչքան լեզու իմանաս, միայն քո օգուտն է»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031