Այսօր վերջին օրն է Երեւանում ավտոբուսային երթուղիները շահագործելու համար հայտարարված մրցույթի հայտերի ներկայացնելու, սակայն ժամը 15.40 րոպեի դրությամբ 24 երթուղագծերի համար որեւէ տնտեսվարող դեռեւս հայտ չէր ներկայացրել: Սա, Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց «Երեւան-տրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանը:
Պարոն Համբարձումյանի ներկայացմամբ` արդեն 4-րդ տարին է նման խնդիրներ են լինում, շատ երթուղագծեր այդպես էլ շահագործողներ չեն ունենում: «Երեւան-տրանսի» տնօրենի խոսքերով` կան շահագործողներ, որոնք իրենց եղած ավտոմոբիլային պարկը թանկացրել են ու մասնակցել մրցույթին, բայց կան նաեւ շահագործողներ, որոնք պարզապես հրաժարվել են գիծը սպասարկել:
Aravot.am-ի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ տնտեսվարողները հրաժարվում են, պարոն Համբարձումյանն ասաց. «Ձեռնտու չէ, բա մարդիկ (երթուղագիծ շահագործողները, Ն.Բ.) էդքան բողոքում են, ոչ ոք չի հավատում: 7-8 տարի առաջ ձեռնտւ էր, հիմա` ոչ»:
Ըստ պարոն Համբարձումյանի, եթե այսօր մինչեւ ժամը 18.00-ն այդպես էլ հայտ չներկայացվի, մրցույթը, որը պետք լինի հոկտեմբերի 17-ին, այդպես էլ տեղի չի ունենա, եւ միայն ուղեվարձի թանկացումը, պարոն Համբարձումյանի վստահեցմամբ` իրավիճակը «կփրկի»:
Մեր այն հարցին էլ, արդյոք դրանք այն երթուղագծերն են, որոնց շահագործող չհայտնվելու դեպքում, երթեւեկությունը կաթվածահար կլինի, թե` կան այլընտրանքային երթուղայիններ, պարոն Համբարձումյանն ասաց, որ դրանք հիմնականում, այն երթուղիներն են, որոնք այսօր էլ չեն շահագործվում: Իսկ, այսպես ասած` «անտեր» երթուղագծերը ցանցում հաշվի է առնվել,այսինքն ցանցում ներգրավվել են բնակիչների դիմումների հիման վրա:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի, մրցույթ է հայտարարված հետեւյալ երթուղագծերի համար`
Նելլի ԲԱԲԱՅԱՆ