Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Կրիվոպուսկովը՝ ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու մասին.«Դա ոչ կառուցողական և ոչ էթիկական հարցադրում է»

Հոկտեմբեր 09,2013 17:15

«Խորհրդային Միության ժամանակ այնքան մեծ էր ռուսերենի ազդեցությունը մարդկանց վրա, որ մարդիկ հայերեն դիմում գրել չգիտեին: Չնայած պետական լեզուն այժմ հայերենն է, բայց ռուսերենը շարունակում է մեզ հարազատ մնալ»,-այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կազմակերպված «Ռուսերենը՝ որպես Եվրասիական Միության ստեղծման և զարգացման քաղաքակրթական հիմք» խորագրով թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը:

Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովն իր ելույթում ևս գովերգեց ռուսերենը և դրա տարածումը համարեց ԱՊՀ երկրների զարգացման և հաղորդակցության կարևոր նախապայման:

ԵՃՇՊՀ լեզուների ամբիոնի ղեկավար Վաղարշակ Մադոյանի խոսքն էլ էր կառուցված ԽՍՀՄ-ի և ռուսերենի գովերգման վրա: Նա մասնավորապես ասաց. «Այսօր էլ կարող է ռուսերենը մեծ դերակատարություն ունենալ, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ: Սա չի նշանակում երկաթե վարագույրի կառուցում: Անգլերենը դեռ մերը չի դարձել, ուստի այս առումով ռուսերենն ունի գերակայություն: Եվրամիությունը կոնֆեդերացիայի նման մի բան է, որը միանգամից կարող է քանդվել, երբ չհարգվեն անդամ երկրների շահերը: Մեր գրադարաններում գրականության մեծ մասը ռուսալեզու է, ուստի եթե կատարենք ինֆորմացիոն հեղափոխություն՝ հօգուտ անգլերենի, ապա կտեսնենք, որ մենք ընդհանրապես չունենք գրականություն»:

Այս կապակցությամբ դահլիճից հնչեցին բացասական արձագանքներ: Մասնակիցներից մեկը հարց բարձրացրեց՝ ի՞նչ կապ ունի ռուսերենը, եթե մարդիկ գնում են երկրից: Վ. Մադոյանը պատասխանեց. «Եթե լինի ռուսերենը, ապա աշխատանքի համար հարմար պայմաններ կլինեն ու մարդիկ չեն գնա»:

Դահլիճից հնչած մյուս հարցը, թե որքանո՞վ են այսօր հայերը ռուս մշակույթի, ռուս լեզվի կրողը, կամ նրանք ցանկանո՞ւմ են կրել այդ մշակույթը, այդպես էլ պատասխան չտրվեց:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հացերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը շեշտեց, որ ռուսերենն այն հիմքն է, որի վրա կառուցվելու է Եվրասիական միությունը, իսկ Եվրասիական միության գաղափարը ակտուալ է և ԱՊՀ երկրների մոտ դրական վերաբերմունք է առաջացնում:

Վիկտոր Կրիվոպուսկովն ավելի ընդլայնված իր խոսքում շեշտեց ռուսերենի կարևորությունը տնտեսական ինտեգրման, մշակութային համագործակցության ոլորտներում՝ միևնույն ժամանակ շեշտելով ԼՂ հակամարտության և անվտանգության հարցերի մասին: Այնուհետև մանրամասնեց. «Վստահության մասին կարելի է խոսել միայն ընդհանուր լեզվով: Այս հարցում ռուսերենն առաջնային դերակատարություն ունի: Եթե վերջին 21 տարիները վերլուծենք, կտեսնենք, որ միայն ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերություններում է, որ չի խախտվել համընդհանուր վստահության դաշտը: Հիմա էլ ԱՊՀ երկրների միջև խնդիրներ են առաջանում, երբ վստահության գործոնը խախտվում է: Միայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դա չկա, ինչը կարող է օրինակ հանդիսանալ վստահության համար»:

Վիկտոր Կրիվոպուսկովն անդրադարձավ նաև և-և-ի քաղաքականությանը ու նշեց. «Դա ներդրվել է նախագահ Պուտինի կողմից: Այսօր ՌԴ-ն և Մաքսային միության երկրները խոսում են հենց այդ մասին: Իսկ ռուսերենը հենց և-և-ի քաղաքականության կրողն է»:

Լրագրողները ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է ռուսերենը հռչակվի երկրորդ պետական լեզու: Նա պատասխանեց, թե նման բան լինել չի կարող, քանի որ բոլոր որոշումները կայացվելու են մեր կողմից: Հարցին՝ արժե՞, որ ռուսերենը հռչակվի ՀՀ-ում երկրորդ պետական լեզու, Վիկտոր Կրիվոպուսկովը պատասխանեց. «Մոնոէթնիկ երկրում այդպիսի հարցադրում անելը, իմ կարծիքով, ոչ կառուցողական է և ոչ էթիկական»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Gagik says:

    Սարսափելի է դառնում արդեն, էսքան սողունին ահտուկ բարքեր, էսքան օճառվել, էսքան էլ չգիտեմ ինչ որտեղիցա մեր մեջ, ավելի ճիշտ այդ մտավորական համարվողների մեջ. Ես 52 տարեկան եմ, էդ ովա ասում թէ հայերեն դիմում գրել չգիտեին, էդ ասողը երեվի իչնքը տգետա եղել չի կարողացել գրել, գուցե բնակչության ինչ որ մի հատված ռուսական կրթություն ունեցողները չեն կարողացել, աբյց էդ հայարեն եթե չգիտեին, էդ ինչպես ստեղծվեծ հզոր գրականությունը, էդ ինչպես բեմարդրվեցին պիեսներ, նկարահանվեցին հայերեն ֆիլմեր: Ամոթ նման կերպ խոսողներին ու մտածողներին, հերիք եղավ բոլա, ակսեր Թումանյանը:

  2. Ծերերի թիվը, որոնց ուշքն ու միտքը անցյալում է, քիչ է: Ռուսերենի վտանգը հայերենի համար գոյություն չունի: Անգլերենը դեռևս չի հասցրել գրավել ռուսերենի տեղը, սակայն տեմպը, որով այն գրավում է նորոնոր ոլորտներ, տագնապալի է: Պետք ձգտենք հայերենի գործածության ոլորտները պահպանել ու մեծացնել:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/10/09/394479/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

  3. Արմեն says:

    Զարմանալի է “եթե կատարենք ինֆորմացիոն հեղափոխություն՝ հօգուտ անգլերենի, ապա կտեսնենք, որ մենք ընդհանրապես չունենք գրականություն” ասողի տրամաբանությունը: Բա դուք` գիտնականներդ ինչո՞վ էիք զբաղված ավելի քան 20 տարվա ընթացքում: Գուցե որոշ հայ մտավորականների թվում է, որ լեհերը, չեխերը, բուլղարացիները, լիտվացիները և այլք նույնպես պիտի հրաժարվեին “ինֆորմացիոն հեղափոխությունից”, հիմա էլ Եվրասիա մտնել ձգտեին` նման էժանագին փաստարկներ օգտագործելո՞վ:
    Կամ նույն մարդու մեկ այլ փաստարկ. “Եթե լինի ռուսերենը, ապա աշխատանքի համար հարմար պայմաններ կլինեն ու մարդիկ չեն գնա”: Կարծում եմ, մեկնաբանություններն անգամ ավելորդ են:

  4. Պողոս says:

    Մարդ կատաղում է , մտքերը խառնվում են իրար նման բաներ կարդալուց, լսելուց… մառազմ…
    …ասում են, հայը ծաղրում է թուրքին, թե՝ դուք էշ եք, ձեր մի տոկոսն է խելքը գլխին, իսկ մեր մի տոկոսն է էշի պես անխելք: Թուրքը հակադարձում է, բայց մենք երկուսս էլ մեր էդ մի տոկոսներից ենք մեզ իշխաններ ընտրում…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031