Հոկտեմբերի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Ֆինլանդիայում կղեկավարի Tampere Philharmonic Orchestra-ն։
Կներկայացվեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։
Ջութակի կոնցերտի մենակատարը Միխայիլ Սիմոնյանն է (ԱՄՆ)։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին