Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքեր հեռացեք». Թեժ ակցիա շուկայի դիմաց

Հոկտեմբեր 09,2013 16:45

_1148

1155Այս պահին «Փակ շուկայի» դիմաց «Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության ակցիան սկսվել է: Շուկայի մայթն ամբողջությամբ փակ է: Նախաձեռնության անդամները կոչ են անում քաղաքացիներին բոյկոտել եւ շուկայից առեւտուր չանել: Նրանք նաեւ ներկայացնում են շուկայի վերանորոգման նախապատմությունը, թե ինչ անօրինական ճանապարհով է շուկան վերաբացվել:

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները մանկական երաժշտական խաղալիքներով խլացնում են ակտիվիստների կոչերը, վանկարկում են՝ թուրքեր հեռացեք:

Քիչ առաջ միջադեպ գրանցվեց, մի երիտասարդ վեճի բռնվեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Վեճը ծագեց ճանապարհով անցնելու պատճառով:

Ոստիկանները այս պահին զգուշացնում են՝ հասարակական կարգը պահպանել, հակառակ դեպքում պատասխանատվություն է սպասվում բոլոր խախտողներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Երեւի թէ այս մարդկանց կարելի է հասկանալ։ Երբ երեխադ օրվա հացի կարոտ է, եւ երբ քեզ աշխատանք են առաջարկում գոռալու եւ անպատվելու համար, ստիպված ես կուլ տալ այդ ստորացումը եւ խաղալ այդ անպատվաբեր խաղը։ Հոգու խորքում հասկանալով, որ ոչնչացվեց եւս մի Երեւանյան կոլորիտը ամրագրող կոթող

  2. Maxim says:

    Սա է Հայի ծայրահեղությունները, մեկը հանուն կանաչի վաճառելու պատրաստ է ամեն ինչի, նաև
    դիմացինին, որպես հայհոյանք՝ թուրք անվանել, իսկ մյուսը հանուն իր երկրի, ազգի տալ իր ունեցած
    ամեն ինչ առանց մնացորդի, և դիմացը՝ առանց որևէ բան սպասելու:

  3. Maxim says:

    Կարեն, դու կարծում ես թե ժողովրդի այն մասը, որը ամեն գնով պայքարում է ճարտարապետական
    կոթողի պահպանման համար, ապորինի շինությունների, դատարանների անարդարության և հազարավոր նմանատիպ բաների դեմ,՝ նրանք հացի խնդիր չունե՞ն: Միացիր մի օր նրանց այդ պայքարում, և ամեն ինչ քեզ պարզ կլինի: Նրանց առաջնորդում են մարդիք՝, ովքեր տակավին
    երիտասարդ հազարավոր կիլոմետրեր են կտրել, եկել և առաջնորդել Արցախյան պատերազմի
    հատուկ գումարտակներ, նրանց առաջնորդում են մարդիք, ովքեր թուրք դեսպանատներից, իրենց
    ազգի վրեջը լուծելիս, լրիվ կորցրել են տեսողությունը, մի ձեռքը, իսկ հիմա պայքարում են երկիրը
    փրկել հանցագործներից և իրենց այդ խաժամուժը բղավում է՝ թուրքեր հեռացեք:
    Իսկ քո նշած մարդիք, ովքեր իբր ստիպված են կուլ տալիս այդ ստորացումները, խաղում են անպատվաբեր խաղեր, բոլորովին այդպես չէ, դա մարդու տեսակ է,՝ էություն: Նրանց նման մարդիք
    են ծննդաբերում և սնում՝ այս Լֆիկաբարո, անառակաբարո հասարակարգը՝ անգիտակցաբար: Նրանց
    մեջ դարերով նստած է ստրկամտությունը և ստորաքարշությունը, ինչպիսին, որ մեր երկրի՝ երկրորդ
    և երրորդ նախագահների մեջ է դարերով հավաքվել, և հիմա ստրուկից հրաշքով հայտնվել են ստրկատիրոջ դերում, և բնազդով բավարարում են իրենց զգայարանները, որևհետև նորմալ մարդուն բնորոշ է ճիշտ հակառակը:

  4. Հասմիկ says:

    ձեր կարծիքով ինչքա՞ն աշխատավարձ եք ստանալու, ամսեկան 60-70 հազա՞ր…ինչ ողորմելի վիճակում ենք հայտնվել…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031