Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարն Աղավնաձորում կարգավորեց խաղողի մթերումների հետ կապված խնդիրը

Հոկտեմբեր 09,2013 16:34

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 9-ին հանդիպեց Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում խաղողի մթերումների հետ կապված բողոքի ցույց իրականացնող գյուղացիներին, որից հետո այդ հարցը կարգավորվեց: Այդ մասին «Արմենպրես»¬-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «Վերամշակողներն ու գյուղացիները պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ վաղվանից արդեն կսկսվեն մեծածավալ մթերումները»,- ասաց Մակարյանը: Գյուղատնտեսության փոխնախարարը նշեց, որ կողմերը փոխշահավետ գնի շուրջ են պայմանավորվել՝ կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ:
Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում գյուղացիները խաղողի մթերումների և դրա գնի շուրջ բողոքի ցույցի էին դուրս եկել՝ սպառնալով փակել ճանապարհը: Դեպքի վայր էր մեկնել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Քննարկում է անցկացվել խաղող մթերող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031