Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը Թեքալիի շուկայի գնորդ

Հոկտեմբեր 09,2013 15:43

SAM_5921

Գյուղատնտեսական շուկան գործում է միջազգային հանդիպումների օրերին

Արդեն 2-րդ անգամն է, որ Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացող հասարակական լսումների օրերին տեղացի գործարար Մուշվիգ Նամազովի նվիրած տարածքում գործում է գյուղատնտեսական փոքր շուկա: Այստեղ գնումներ են կատարում հանդիպումների հայ, վրացի եւ ադրբեջանցի մասնակիցները: Շուրջ մեկ տասնյակ վաճառողները տեղացի ադրբեջանցի կանայք են, ովքեր իրացնում են հիմնականում իրենց աճեցրած բերքը:

Սեպտեմբերի 27-ին այնտեղ վաճառվում էր պոմիդոր, վարունգ, սալոր, խնձոր, նուռ, խաղող, ֆեյխուա, լոբի եւ այլն: Հասարակական լսումների մասնակից, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը, օրինակ, 3 կգ նուռ գնեց:

Նշենք, որ գները հայաստանյան գների համեմատ ոչ շատ էժան էին, ոչ էլ՝ թանկ: Թերեւս բացառություն էր եգիպտացորենը, որի եփած մեկ կողրը վաճառվում էր կես լարիով (125 դրամ):

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031