Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են, որ կաթողիկոսը հրապարակավ ներողություն խնդրի

Հոկտեմբեր 09,2013 15:40

ՖՐԱՆՍԱՅԻ ԿԵԴՐՈՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՅ ԱՌԵՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ
ԾԽԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ 
Թեմական պատգամաորական ժողովի նախագահին ուշադրության,
Պատճէններ՝ Թեմակամ խորհուրդի նախագահին, թեմական պատգամաւորներուն

Յարգելի Պարոն Նախագահ՝
Շուրջ տասնեակ մը տարիէ ի վեր, մեր Եկեղեցին կը մխրճուի կառուցային եւ յարաբերութիւններու տագնապի մը մեջ, ցաւ պատճառելով իր ամենէն հաւատարիմ ծառաներուն, անոնք ըլլան կղերական կամ աշխարհական։ Քայքայման այս վիճակը հետեւանք է իշխանական եւ բռնակալ կեծուածքներու, ինչպէս նաւ խորհրդային ժամանակաշրջանէն ժառանգուած գործելակերպերու, զորս ներկայի Կաթողիկոսը դժբախտաբար կը ցուցաբերէ, պատճառ դառնալով արժանաւոր բազմաթիւ կղերականներու հեռացումին։ Այսօր, Նորվան Արք. Զաքարեանի հրաժարականէն ետք, այլեւս չենք կրնար շարունակել ծածուկ լեզուի /langue de bois\ օգտագործումը, այնքա՛ն խոր է անհանգստութիւնը. Մեր պարտականութիւնն է պաշտպանել եւ պահպանել նախնիներուն կառուցածը։
Ափսոսալով հանդերձ՝ կը յարգենք Նորվան Արք. Զաքարեանի հրաժարելու որոշումը։ Մեր նպատակը՝ այս հրաժարականէն օգտուելով՝ մեր եկեղեցին ա՛լ աւելի սասանելը չէ, բայց եւ այնպէս՝ մեր Թեմակալ Առաջնորդին ենթարկուած նուաստացումը կհամարենք համայն Ֆրանսայի հայ առաքելական համայնքի նուաստացումը։
Ի մօտոյ, Թեմական խորհուրդը պիտի կազմակերպէ թեմակալ նոր առաջնորդի ընտրութիւներ։ Ծանօթ է, որ ընտրութիւներու գծով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործելակերպը միշտ ալ անկողմնակալ չէ, առաջքը առնելու համար հաւանական կամայական որոշումներու, պիտի ընենք ամէն ինչ, որպէսզի թեմական պատգամաւորները իրենց դերը լիուլի խաղան։ Ինչը կը վերաբերի այն պատճառներուն, որոնք առաջնորդեցին այս ընտրութեան՝ կ՛ուզենք ընդգծել, որ մեր Առաջնորդին հրաժարման արդիւ Թեմական խորհուրդը թեթեւ մօտեցում ցուցաբերեց հարցին նկատմամբ՝ հրապարակելով հաղորդագրութիւններ եւ Էջմիածնի հետ փախանակելով նամակներ՝ հապճեպ եւ շփոթ կերպով, առանց երբեք դիմելու Պատգամաւորական ժողովին։ Նման պարագայի մը՝ նուազագոյնը պիտի ըլլար հրաւիրել Պատգամաւորական ժողովի մը գումարումը. Նորվան Արք.ի հրաժարականը ընդունելու եւ անոր հետեւանքներուն նկատմամբ առնուելիք միջոցները որոշելու համար։
Նկատի ունենալով մեր Առաջնորդին եւ մեր համայնքին ուղղուած նախատինքին ծանկրակշիռ բնույթը, կ՛ուզենք որ այս նամակը փոխանցուի Կաթողիկոսին եւ Ան՝ հրապարակաւ ներողութիւն խնդրէ մեր Առաջնորդէն։ Մեր կարծիքով. Ներողութիւնը ընտրական որեւէ գործընթացի սկզբնական քայլը պետք է հանդիսանայ։
Մայր Աթոռը կը հրաւիրենք ընտրելու իմաստութեան ճամբան։ Հայ ժողովուրդը չի կրնար հանդուրժել իր Եկեղեցւոյ կողմէ ի գործ դրուող չարաշահումներու, շահադիտութեան, կամայականութեան եւ լռութեան։ Այդուամենայնիւ. Մենք կը շարունակենք մեր եկեղեցիները մատակարարելու մեր յանձնառութիւնը. Ինչպէս նաեւ խաղաղեցնելու՝ մեր հաւատացյալնները։
Յարգելի Պարոն նախագահ, Ընդունեցէք մեր յարգանքներուն հաւաստիքը։ Ստորագրությունները՝ առկից։
Առկից.- Կեդրոն շրջանի՝ Լիոնի, Տէսինի, Կրընոպլի, Սէն թ՛Էթիէնի, Վիէնի, Շարվիէօյի եւ Վալանսի Ծխական խորհուրդներու նախագահներու կամ ներկայացուցիչներու ստորագրությունները.-

U_11

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հայապետ says:

    ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԻ ԱՅԴ ԱՆԱՍՏՎԱԾԸ ՀԱՅՈՑ ԱՄԵՆԱՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԼԻՆԵԼՈՒՑ
    ՆԱ ՔԱՅՔԱՅԵՑ ՄԵՐ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ

  2. Արամ says:

    Ես նորից զարմանում եմ, թե ինչպես է ստացվում, որ ներքին նամակները հայտնվում են լրագրողների ձեռքում և անմիջապես հրապարակվում: Եթե սա Ֆրանսիայի Հայոց թեմի Ծխական խորհրդի գործն է. ապա անողջամիտ արարք է՝ սեփական ներքին հարցերը տալ հանրությանը, իսկ եթե Էջմիածնի գործն է (ինչը կասկածում եմ), ուրեմ ներսում քողարկված մի ստոր կա, որ պատրաստ է ամեն ներքին փաստաթուղթ տրամադրել ԶԼՄ-ներին:
    Կաթողիկոսը ներողություն ՉՊԵՏՔ Է խնդրի. միանշանակ է, որովհետև
    1.Սրբազանն ինքն է հրաժարական դիմում ներկայացրել և ոչ նրան հեռացնում են
    2. Գերագույն Հոգևոր Ժողովը հրաժարականը հաստատել է և ընդունել այն ամսաթվով, որով լրանում է Առաջնորդի ծառայության ժամկետը:
    Այնպես որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել և ոչ ոք ոչ մեկի չի վիրավորել…
    ՄԱՐԴԻԿ… ՍԹԱՓՎԵՔ

  3. David says:

    EVERY FAMILY HAS A BLACK SHEEP…EVERY SHEEP IS HUNG BU ITS OWN FEET…

  4. Garegin J says:

    Սրա անունը կնքվեց իր աշխարհիկ առաջնորդի նման. այն է “ընկեր” ու ոչ թե ամենայն Հայոց: Սրանք կկոչվեն ու կհիշվեն համապատասխանաբար.- ընկեր կաթողիկոս ու ընկեր նախագա(հ) ու սա իրենց հարազատ կոմկուսի դաստիրակվածությունից որպես “միշտ պատրաստ”:Եթե այսպես գնա ու ընկեր կաթողիկոսը մնա իր “պաշտոնին” կավելանան ռայկոմի արք.քարտուղարները(թեմական նշանակված առաջնորդներ) ու մեր Սրբագույն Եկեղեցուն կսպասվի իր քույր կաթոլիկ եկեղեցու դառը, թափուր պատերով ճակատագիրը: ՈՒրեմն խոսեք ամենքդ,միք լռի, սա ցավի սկիզբն է, ցավոք սրտի!Ես չեմ դատում այլ բարձրաձայնում ու դատապարտում եմ էս կեղտի ու արատի մասին:
    Աստված մեզ հետ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031