Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի աշխատակիցը Ցեղասպանության ճանաչման առաջարկներ է անում

Հոկտեմբեր 09,2013 15:27

Արշալույս Ճգնավորյան-Այզենբաուերը ապրում է Ավստրիայում: Նա 40 տարի աշխատել է ՄԱԿ-ում եւ եղել 170 երկրում:

Տիկին Արշալույսը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի իր լուծումն է առաջարկում: Ասում է՝ խնդիրը զգացմունքների դաշտից պետք է տեղափոխել ողջամտության դաշտ, ու Ցեղասպանության մասին բարձրաձայնել օտարների միջոցով: «Թող Երեւանում մի հրապարակ կառուցվի, որտեղ կներկայացնեն այն բոլոր օտարերկրացիները, որոնք խոսել են Ցեղասպանության մասին: Թող փողոցներ անվանակոչվեն, օրինակ, գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական Յոհաննես Լեփսիուսի, գենոցիդ եզրույթը շրջանառության մեջ դրած Ռաֆայել Լեմկինի, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի, Հայոց ցեղասպանությունը դատապարտած Հենրի Մորգենթաուի անուններով: Ընդ որում, լավ կլինի, որ ԱՄՆ-ի կառավարությունից հրավիրեն Վիլսոնի փողոցը բացելու, Գերմանիան Լեփսիուսի փողոցը բացի, նույնիսկ Մերկելը կգա, պրոտեստանտ կին է: Թող Իսրայելից հրավիրեն Լեմիկինի փողոցը բացելու, այ դա ապտակ կլինի Թուրքիային ու Ցեղասպանությունը ժխտողներին ու Ցեղասպանության մասին բարձրաձայնելու տարբերակ: Կամ 1913-14 թթ. Կաթոլիկ եկեղեցին քանիցս Օսմանյան կառավարությանը նամակ է հղել, որ հանգիստ թողնի հայերին: Գուցե պարզեն, թե ո՞վ է եղել այն ժամանակ պապը, եւ  Հռոմի պապին հրավիրեն նման մի փողոց բացելու: Թե չէ մեր ասելը, որ մեզ ջարդել են, քիչ է»,-կարծում է Արշալույս Ճգնավորյան-Այզենբաուերը: Մանրամասները՝ վաղվա տպագիր Առավոտում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031