Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ Տիգրան Առաքելյանին. «Եթե մարդը որեւիցե զանցանք է կատարել՝ պետք է պատասխան տա»

Հոկտեմբեր 09,2013 15:11

ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ վստահեցնում են, որ չեն ուզում Տիգրան Առաքելյանն ազատազրկվի: Այդպես է հավաստիացրել նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ուստի Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին հարցրեց՝ դուք կմիանա՞ք Տիգրան Առաքելյանի պաշտպանության կոմիտեին: Նա պատասխանեց. «Ես որեւիցե կոմիտեի, որեւիցե ստորագրահավաքի ընդհանրապես չեմ միանում: Երբ մարդը որեւիցե հանցագործություն է կատարել, նա այդ հանցագործության համար պետք է պատասխան տա: Բայց եթե մարդը հանցագործություն չի կատարել, ապա կարծում եմ, որ լրացուցիչ ստորագրություններ տալ եւ այլն՝ անիմաստ է: Կոմիտե ստեղծելով ի՞նչ է, նախաքննական մարմնի վրա փորձում են ազդեցությո՞ւն ունենալ»:

Հիշեցնենք, որ գործը ներկայումս քննվում է Վերաքննիչ քրեական դատարանում:

Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ հարցին հասարակական հնչեղություն տալու համար կոմիտե ստեղծելն իմաստ չունի. «Ճիշտն ասած՝ ես դեմ եմ, որ երիտասարդները հանիրավի նստեն, բայց եթե մարդը որեւիցե զանցանք է կատարել՝ պետք է պատասխան տա: Այսօր մեր իրականության մեջ ամենավատն այն է, որ բոլորը փորձում են խուսափել պատասխանատվությունից, բայց երբ որ տեղը գալիս է զանցանք, հանցանք կատարելու, թվում է, որ իրենք պետք է անեն, դա իրավիճակով է թելադրված, հետեւանքի համար էլ չեն ուզում մտածել: Այսօր ցանկացած մարդ պետք է մտածի՝ քայլը կատարելուց հետո ի՞նչ հետեւանքներ դա կունենա: Երբ որ մտածենք հետեւանքների մասին, շատերն արդեն շատ հավասարակշիռ կլինեն իրենց ցանկացած վերաբերմունքի ժամանակ»:

Մեր հարցին՝ չե՞ք ընդունում, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է՝ նա պատասխանեց. «Ոչ մի դեպքում»:

Ավելին, Սուքիաս Ավետիսյանը վստահեցրեց, որ Հայաստանում ոչ մի քաղբանտարկյալ չկա. «Մենք նման բաներ չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Ախր, ո՞վ է էս Սու՛ քի՛ ա՛ս -ին այսքան հնարավորություն տվել՝ վեր կենալ դատարկ-դատարկ դուրս տալ լուրջ դեմքով, իշխանության ներկայացուցիչ խաղալ: Կգնար մի հանրօգուտ գործով կզբաղվեր,- օրինակ, կպահեր իրենց գյուղի ոչխարները: Դրանից երկրին անհամեմատ ավելի շատ օգուտ կլիներ:

  2. susanna says:

    Սուքիաս Ավետիսյան Տիգրան Առաքելյանը հանցանք ու զանցանք կատարող է, իսկ լիսկայի տղան անմեղ գառնուկ հա՞ Ձեր կարծքով . գոնե գիտեք՞ ինչքան անեցքի ու հայհոյանքի եք արժանանում և ոչ միայն Դուք, այլ Ձեր նմանների ազգն ու տակը Ձեր սուտ տեսակետների համար, թե մտածում եք հայ հասարակությունը ոչ խելք ունի ոչ էլ աչք: Կարո՞ղ է գիտեք միշտ պատգամավոր եք մնալու : Հիշե՛ք այդ հարցերում աստված ներողամիտ չիիիիիի

  3. Անահիտ says:

    Սրա նմանները հհկ-ի բռոնեժիլետ հագած , սերժի զոնթիկի տակի քաջ նազարներ են:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031