Ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների Հայաստանի հավաքականը վաղը «Հրազդան» մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպում է անցկացնելու Ֆրանսիայի իր հասակակիցների հետ:
Այսօր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նախախաղային մամուլի ասուլիսում նշել է, որ նախապատրաստությունն ընթանում է լավ, վնասվածք ունեցողներ չկան եւ ֆուտբոլիստները պատրաստ են պայքարին: Չնայած Ֆրանսիան համարվում է ֆավորիտ, մեր թիմը գործելու է հավասարակշռված, չի պատրաստվում նախաձեռնությունը զիջել եւ խաղալու է միայն հաղթանակի համար: «Մենք ֆրանսիացիներին հարգում ենք այնքան, որքան մյուսներին՝ ոչ ավելի, ոչ պակաս: Ես հավատում եմ մեր թիմի հաղթանակին», – ասել է մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ