Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը ողջունում է կոռումպացված չինովնիկներից ազատվելու ՀՅԴ ծրագիրը

Հոկտեմբեր 09,2013 15:06

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ չի կարող լինել, թե ինչու՝ չկարողացավ պատասխանել. «Դա իմ կարծիքն է, իմ տեսակետն է»: Մենք ճշտեցինք՝ որովհետեւ ՀՀԿ-ական եք, դրա՞ համար, թե՞ հիմնավոր փաստեր ունեք, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ չէ՝ նա պատասխանեց. «Չէ, իմ տեսակետն է, դա քի՞չ է»:

ՀՅԴ-ն արտագաղթի կասեցման ծրագիր է մշակել, որտեղ կետ կա կոռումպացված, հակաքրիստոնեական չինովնիկներին պաշտոնանկ անելու: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչքանո՞վ է ՀՀԿ-ն այսօր պատրաստ գնալու այդ քայլին: Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ես ողջունում եմ ցանկացած կոչ կլինի, գործողություն կլինի, որն ուղղված է կոռուպցիայի վերացմանը, այդ թվում՝ կոռումպացված չինովնիկներից ազատմանը: Կարծում եմ, ծրագրում բավականին դրական հատիկ կա եւ այդ ծրագիրն առնվազն պետք է ուշիուշով կարդալ, հետեւել, քննարկել: Եթե կլինեն քայլեր, որոնք որոշակի դրական արդյունքներ կապահովեն, նաեւ այդ քայլերը պետք է իրականացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031