Երբ թերթում որեւէ չինովնիկի մասին քիչ թե շատ քննադատական բառեր են գրվում, նրանք երբեմն զանգահարում են ինձ եւ ապացուցում, որ դա «պատվեր է», որ գրողն ուղղորդված է եւ հրահրված: Նրանց հուզում է ոչ թե քննադատության ճիշտ կամ սխալ լինելը, այլ, թե իրենց իսկ «թայֆայից» որ մի ներկայացուցիչն է իրենց դեմ խարդավանքներ հյուսում: Մեկ-մեկ էլ զարմացած հարցնում են, թե ինչ վատ բան են արել նյութը գրող լրագրողին, որն իրենց, բնականաբար, չի ճանաչում: Այսինքն՝ ենթատեքստը պարզ է. ես այդքան կատարյալ եմ, եւ իմ ղեկավարած ոլորտն այնպես է ծաղկում, որ իմ մասին ցանկացած բացասական հիշատակում կարող է լինել միայն մութ ուժերի խարդավանքի արդյունք:
Մոտավորապես այդպես է մոտենում իր եւ կոմպոզիտորների միության հասցեին քննադատությանը մեր մեծանուն կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Նրա արձագանքը էմոցիոնալ է, նյարդային եւ, թող ներվի ասել՝ ոչ ադեկվատ: Չինովնիկական է, ոչ ստեղծագործական: Մի խումբ երիտասարդ կոմպոզիտորներ իրենց բաց նամակում բարձրացրել են միության հետ կապված մի շարք խնդիրներ: Անձամբ ինձ այդ երիտասարդների անունները, խոստովանեմ, ոչինչ չեն ասում, եւ նրանց ներդրումը մեր մշակույթում համեմատելի չէ Ամիրխանյանի ներդրման հետ: Սակայն այդ դժգոհությունների մեջ կա ռացիոնալ հատիկ. արդյոք մեր երաժշտական կյանքում ամեն ինչ բարվո՞ք է, տիրում է աշխույժ, առողջ մթնոլո՞րտ: Հավանաբար՝ ոչ: Բայց Կոմպոզիտորների միության նախագահի արձագանքն այս, ինչպես նաեւ իր հայտնի գործընկերների քննադատությանը տեղավորվում է հայաստանյան ստանդարտի շրջանակներում. չինովնիկը խորանում է ոչ թե ասելիքի բովանդակության, այլ ասողի մոտիվացիայի մեջ՝ իմ մասին որեւէ թթու բառ ասողը ուղղորդված է եւ հրահրված: Կամ՝ ինչպես սիրում են ասել մեր իշխանավորները, օլիգարխները եւ բարձրաստիճան հոգեւորականները՝ «իմ վրա զակազ են տվե»:
Իհարկե, այս, ինչպես եւ այլ ստեղծագործական միությունների դեպքում խնդիրն անձնական չէ: Դրանք խորհրդային համակարգից մնացած ժառանգություն են՝ ճիշտ այնպես, ինչպես Գիտությունների ակադեմիան կամ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը: Այն տեսքով, որոնք այդ հաստատությունները հիմա գոյություն ունեն, դրանք բացարձակապես անպետք են: Քանդելն ափսոս է, շահագործելն՝ անիմաստ: Մնում է բարեփոխել, բայց ինչպե՞ս՝ դրա մասին լուրջ բանավեճ չկա, որովհետեւ ամեն ինչ հանգում է դավադրությունների տեսությանը եւ ընդդիմախոսների իրական կամ ենթադրական նյութական շահագրգռվածությունների վերաբերյալ կասկածներին: Այդ իմաստով արվեստագետների կամ գիտնականների վարքը շատ քիչ բանով է տարբերվում քաղաքական կամ տնտեսական գործիչների մոտեցումներից:
Ինչո՞ւ պիտի տարբերվեն: Բոլորն էլ նույն միջավայրի ծնունդն են:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռոբերտ Ամիրխանյանը ունի բազմաթիվ հաջողված երգեր, բայց իմ կարծիքով «Կոմպոզիտոր» բառն իր մեջ ավելի հզոր հատկանիշներ է պարունակում, քան էստրադային երգեր գրելը, որն այժմ ոչ կոմպոզիտորներն էլ են կարողանում անել ու երբեմն նույնիսկ բավականին հաջողությամբ: Իհարկե, ծիծաղելի կլիներ համեմատել Բախի, Մոցարտի կամ Խաչատրյանի որեւէ հաջողված ստեղծագործություն նրա նույնպես որեւէ հաջողված երգի՝ ասենք դինգ-դոնգ – ի կամ մի այլ երգի հետ… ասելիքս այն է, որ կոմպոզիտորների միության նախագահը պետք է վերը նշված հատկանիշներին համապատասխանող անձ լինի՝ դրան գումարած ձեռներեց եվ նոր մտահղացումներով հարուստ: Ցավոք՝ Ամիրախնյանի մոտ բացակայում են այս բոլոր հատկանիշները եվ նա պետք է ինքնասիրություն ունենա ու միությունը փոխանցի ավելի արժանի կոմպոզիտորի…
compose-сочинять-հորինել- բաղադրել-կազմել:Գուսանն էլ է “կոմպոզիտոր” և շատերը ծատ հաջողված, իսկ Մոցարտը, չնայած տաղանդավորագույն կոմպոզիտոր լինելուն չեմ կարծում միության հաջողակ նախագահ լիներ:
Սիրելի Արամ, լիովին համաձայն եմ հոդվածում մեջբերված զուգահեռների հետ, այնուհանդերձ, կանդրադառնամ բարեփոխումների հարցին, արտահայտելով իմ կարծիքը Ձեր «ինչպե՞ս» ին:
ԲԱՐԵՓՈԽՈ՞ՒՄ…Դա ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱ՛ՆՔ է, դա ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈ՛ՒՆ է, ՍԵ՛Ր է, ՄԵԾ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈ՛ՒՆ, ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈ՛ՒՆ Է ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՐԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ, անձնական ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ դուրս ԿԱՄԵՑՈՂՈՒԹՅՈ՛ՒՆ է դիմացինի հանդեպ, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելն է, անկախ Խորհրդային կամ Կապիտալիստական համակարգերի, դա ՀԶՈՐ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈ՛ՒՆ է, ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԳՈՐԾԻ՛Չ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻ՛Չ է:
Իսկ ամենակարևորը, ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ դա ԿԱ՛ՄՔ է:
Անշուշտ այս բոլոր ունակություններից ՀԵՏՈ նաև՝ ֆինանսական ներդրում է:)