Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պատասխանենք 500 000 վարորդներին

Հոկտեմբեր 09,2013 14:59

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը դիմել է ՀՀ վարչապետին: Կենտրոնի նախագահը տեղեկացնում է, որ Վճռաբեկ դատարանը 28.08.2013թ. թիվ ՎԴ/6817/05/11 վարչական գործով՝ Տիգրան Խաչատուրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 27.09.2011թ. թիվ ԱԳ546262 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին գործով/ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.07.2013թ. որոշման դեմ/ վերադարձրել է վճռաբեկ բողոքը, պատճառաբանելով, թե «բողոք բերած անձի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացրած հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»: Ըստ այս որոշման, փաստորեն, ուժի մեջ է մնում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.07.2013թ. որոշումը:

Է.Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վարչապետին նա հայտնել է Տ.Խաչատուրյանի գործի հետ կապված մանրամասները: Մասնավորապես, Երևանի Ագաթանգեղոս-Գ.Լուսավորիչ-Արշակունյաց փողոցների խաչմերուկին Ագաթանգեղոսի փողոցի կողմից մոտենալիս Տ.Խաչատուրյանը կատարել է աջ շրջադարձ լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիայի սլաքի թույլատրող (կանաչ) և լուսացույցի հիմնական կարմիր և դեղին ազդանշանների առկայությամբ:

«Նման պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» (հետագայում` ՃԵԿ) որոշման 8-րդ, 91-րդ և 92-րդ կետերի պահանջներով թույլատրվում է կատարել աջ շրջադարձը: Տվյալ դեպքում ՃԵԿ-ի 8-րդ կետի համաձայն` վարորդի համար խաչմերուկ մուտք գործելու արգելք է համարվում միայն աջ լրացուցիչ կանաչ սլաքով սեկցիայի անջատված ազդանշանը: Սակայն, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը գտել է, որ լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիայի սլաքի թույլատրող ազդանշանը միացված և հիմնական դեղին ազդանշանը միանալու դեպքում վարորդը իրավունք չունի մուտք գործելու խաչմերուկ: Այսինքն, Տիգրան Խաչատուրյանին վերագրված է մի պարտականություն, որը սահմանված չէ որևէ իրավական ակտով»,-ասում է կենտրոնի նախագահը::

Ըստ Է. Հովհաննիսյանի, եթե Տիգրան Խաչատուրյանի տուգանվելու հարցը մի կողմ դրվի, ապա ինչ պատասխան պիտի տրվի մնացած 500 000 վարորդներին:

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կենտրոնի նախագահը առաջարկում է անհապաղ փոփոխություններ կատարել Ճանապարհային երթևեկության կանոններում, այն համապատասխանեցնելով ՀՀ վարչական դատարանի վճռի, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների պահանջներին. «առավելեւս, որ վերջինիս հակառակ, դա 500 000 վարորդի համար էական նշանակություն ունի ՃԵԿ-ի միատեսակ կիրառումը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031