Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Զարուհին շատ ուղղամիտ է»

Հոկտեմբեր 09,2013 14:39

«Զարուհին՝ Զարուհի է, այն իմաստով, որ ապստամբ աղջիկ է և իր գիծը տանում է, շատ անգամ կարելի է մեղադրել, որ էս բանն այնքան էլ մտածված չէր, բայց հազիվ թե կարող ենք նրան մեղադրել, թե ուղիղ չի գործում այն հայացքների կտրվածքով, որը նա ունի»,- այսօր «Դեբատ» մամուլի ակումբում անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի`Սերժ Սարգսյանին ուղղած հարցին, ասաց Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Սակայն, Ստրասբուրգում Զարուհի Փոստանջյանի հարցը, ըստ բանախոսի կիսատ էր եւ ոչ ճիշտ մատուցված: Մանուչարյանը գտնում է, որ քանի որ ընդդիմադիր պատգամավորը մի հարց է բարձրացրել, որը եվրոպացի պաշտոնյանների համար սովորական է և նույնիսկ ծիծաղելի, այն իմաստով, որ Եվրոպայում նման վարքը պաշտոնյաների կողմից շատ սովորական է։ «Այսինքն, հարցն այն է, թե Եվրոպայում ելույթ ունենալուց արժե՞ր նման հարց տալ։ Նրա ելույթը մնաց շատ կիսատ, որովհետև ինչ է նշանակում, որ նա խոսում է Սերժ Սարգսյանի մասին, թե այսպիսին ես, այսպիսին ես, այն դեպքում, երբ այնտեղ նստած են պատգամավորներ, օրինակ Ֆրանսիայից։ Ես չեմ պատկերացնում էլի, որ օրինակ Սերժ Սարգսյանը, եթե հազարապատիկ ավելի բաներ կատարեր, քան արդեն կատարել է, նա ի վիճակի չէ Օլանդի կատարածի մեկ հազարերորդին հասնել»,-նշեց Աշոտ Մանուչարյանը` հավելելով, որ եվրոպական ամբիոններից խոսելիս, ճիշտ կլիներ, քննարկել ելույթները։

Մանուչարյանը մանրամասնեց, թե իր կարծիքով ի՞նչն էր կիսատ Փոստանջյանի հարցի մեջ. «Ասենք, եթե հարցն այսպիսին լիներ, դուք հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ եք, բանդաների ներկայացուցիչներ եք, դուք ավերեցիք մի քանի երկրներ, թալանում եք մի քանի երկրներ, դուք կործանում եք Հայաստանը և այլն և այլն և տեսեք կործանումը հասել է նրան, որ մեր նախագահը գնացել է և խաղաթուղթ է խաղում, ինչը որ նա ասաց, սա արդեն նորմալ կլիներ, բայց որ առաջին մասը բաց ես թողնում, տպավորություն է ստեղծվում, թե հանցագործների առաջ մի մարդու, ով նոր փորձեր է կատարում, ըստ Զարուհու՝ այդ ուղղությամբ ներկայացնում ես չգիտեմ ինչ, այդ մարդիկ ուղղակի կծիծաղեն»։

Մանուչարյանը հիշեցնում է նաեւ, թե Զարուհու նման քանի տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ էին նույն բանն ասում, երբ դուրս էին եկել ցուցապաստառներով, որի վրա գրված էր. «Ես ավանակ եմ, քանի որ ընտրել եմ Օլանդին». «Մերոնք շատ հանցագործություններ են կատարել, տարբեր պաշտոնյաներ, բոլորին միասին հավաքեք, մի եվրոպական պաշտոնյայի չափ էլ չի հասնի։ Զարուհին շատ ուղղամիտ է և եթե այս հանգամանքները իմանար, երևի այդպես էլ կկատարեր»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հիմա էլ Զարուհուն մեղադրում ենք,՝ որ նա մեր երկրի ոճռագործին ինչու՞ մի կողմ չի թողել և դրա
    փոխարենը քննադատության ենթարկել ողջ Եվրոմիության կառույցին:
    Քանի որ Զարուհին շատ լավ գիտակցում է, որ Եվրոմիությունը՝ մի շատ գրագետ, կազմակերպված, գործունյա հանցավոր կազմակերպություն է և նրա դեմ քննադատական հարց ուղղելը կլիներ համընդհանուր հռհռոց և դրանով էլ վերջ կդրվեր, նրա ողջ կառերայի վրա, որպես քաղաքական գործիչի, ինչը որ տեղի ունեցավ մի քանի տարի առաջ, Իտալիայի պատգամավորի հետ:
    Զարուհին,՝ նույնիսկ աշարհի մասշտաբով մեծ քաղաքական գորվիչ է, ում, ես ոչ ոքի հետ չեմ ուզում համեմատել: Հիշեք իմ խոսքերը, ես քաղաքական գործիչ չեմ, որ ստեմ կամ անիմաստ գովաբանեմ, և որպես այդպիսին չեմ էլ լինի:
    Զարուհուն պետք է գլուխ խոնարհել, իր այդ բացահայտ որակների համար, որը այսօր բացի
    նրանից ոչ ոք չունի, և դժվար թե վաղը հայտնվի մեկը, որը այդ ոտակները ունենա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031