Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանի դատին կանանց մուտքն արգելում են. Դատավորի հրահանգ

Հոկտեմբեր 09,2013 13:51

Dat_Tigran_7 Dat_Tigran_8Այսօր Տիգրան Առաքելյանի դատական նիստը Քրեական վերաքննիչ դատարանում սկսվեց աղմուկով: Աղմուկը դատարանի դահլիճից դուրս էր: Կոնգրեսական կանանց թույլ չէին տալիս մտնել դահլիճ՝ որեւէ պատճառաբանություն չներկայացնելով:

Ենթադրվում է, որ նրանց արգելվում է մասնակցել Տիգրան Առաքելյանի դատական նիստերին դատավոր Եվա Դարբինյանի հրահանգով, որովհետեւ նախորդ նիստում, երբ կանայք ընթացքում ծափահարում էին կամ տեղից ռեպլիկներ էին անում դատավորի այս կամ այն գործողության հետ կապված՝ վերջինս հայտարարեց, որ ամեն ինչ կանի, որ հաջորդ նիստում նրանք՝ այդ կանանց խումբը չմասնակցի:

Այսօր նիստում ընդհանրապես իգական սեռի ներկայացուցիչ թույլ չտվեցին ներկա գտնվել, բացառությամբ ԶԼՄ ներկայացուցիչների:

Կանայք էլ մուտքի մոտ իսկական հանրահավաք արեցին. «Դուք իրավունք չունեք մեզ ներս չթողնել, գրավոր բացատրություն ներկայացրեք, եթե ճիշտ եք, գրավոր հիմնավորեք, թե ինչի չեք թողնում»:

Մեզ հետ զրույցում կանայք դժգոհեցին. «Ասում են՝ դատավորը չի թողնում, բայց ինչի համար՝ չգիտենք: Դատավորը մենակ տղամարդ է թողնում ներս: Բոլոր դատերում էլ ռեպլիկներ են եղել, ընենց չի, որ մենակ իրա դատի ժամանակ է լինում: Թող նորմալ վարեն դատը, նման արձագանքներ չլինի: Էս բոլորը գալիս է իրենցից: Չենք հասկանում՝ դատավորը գենդերային խտրականությո՞ւն է դնում»:

Նրանք բողոքում էին, որ եթե նույնիսկ ռեպլիկներ են արել, դատավորը թող ուշադիր լիներ եւ այդ ռեպլիկ անողին նկատողություն աներ, ոչ թե բոլորին. «Օրենք չի գործում: Օրենքը Սերժն ա: Իր նմաններին էլ հավաքել է իր կողքը՝Լֆիկ է, Սաշիկ-Մաշիկ է: Ինչի համար են տենց անում, որովհետեւ հրաման են տվել՝ վերջ: Էս երկիրն էս է»:

Նշենք, որ այսօր արդեն դատարանի դահլիճում ստեղծված խուճապից հետո դատական նիստն ավարտվեց: Դատավորը վերադարձավ դահլիճ, երկու օր ժամանակ տվեց պաշտպանական կողմին պատրաստվելու ճառի համար եւ նիստը հայտարարեց փակված:

Դահլիճում ներկաները դատավորին գոռում էին՝ «ամոթ, սրիկա, հանցագործ, անամոթ դատախազ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ.Գ.- Դատական նիստի վերջում կանանց նոր միայն թույլ տվեցին ներկա գտնվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031